Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ԿոնչիտաՎուրսթը համերգով հանդես չի գա, բայց կմասնակցի շնորհանդեսի

07.04.2014


ՌԴ մշակույթի նախարարությունը մտադրություն չունի զբաղվել «Եվրատեսիլ-2014»-ում հաղթած սեռափոխված մորուքավոր Կոնչիտա Վուրսթի ռուսաստանյան համերգը արգելելու հարցերով:

Ինչպես հայտարարել է այդ երկրի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Պետերբուրգում բարձր մակարդակով ընթացող միջմշակութային և միջկրոնական երկխոսության «Ասիա-Եվրոպա» կոնֆերանսում, այդ հարցը իր ղեկավարած գերատեսչության իրավասության մեջ չի մտնում: «Համերգային գործունեությունը կարգավորվում է այնպես, ինչպես ցանկացած այլ ձեռնարկատիրական գործունեություն»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ որոշ պետերբուրգյան պատգամավորներ դիմում են նախարարությանը համերգն արգելելու կոչով: Ըստ Մեդինսկու, դա ցույց է տալիս, որ որոշ պատգամավորներ, անգամ, չեն կարդացել նախարարության գործունեության մասին դրույթները: Նա նաև ասել է. «Մենք տոտալիտար պետությունում չենք ապրում, որտեղ մշակույթի նախարարության ֆունկցիաների մեջ մտնի նաև արգելելը»:

Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը 2014թ.-ի մայիսին մշակույթի նախարարին էր դիմել Ռուսաստանի տարածք ավստրիացի երգիչ, առավել շատ Կոնչիտա Վուրսթ անունով հայտնի, Թոմաս Նոյվերի մուտքն արգելելու պահանջով: Պատգամավորի կարծիքով «մորուքավոր կինը» հանդիսանում է Ռուսաստանի բոլոր ժողոուրդների համար կոպիտ վիրավորանք:

Ըստ եվրոպական մրցույթի երաժիշտ կատարողների Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Մելնիկովի, Կոնչիտա Վուրսթը մտադիր է ժամանել Մոսկվա 2014թ.-ի նոյեմբերին՝ իր երաժշտական ալբոմի շնորհանդեսին մասնկցելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է մրցույթին հաջորդող այցելությանը, ապա դրա համար Վուրսթը Մոսկվա չի ժամանելու: Եվրոպական մրցույթի ներկայացուցիչները կոնչիտայի այս այցից հրաժարվելու պատճառների մասին ոչ մի մեկնաբանություն չեն արել:
    Դիտվել է 434 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392