Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի կալանավորման ժամկետը երկարացվել է

07.07.2014


Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը մինչև հոկտեմբերի 11-ը երկարաձգել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի կալանավորման ժամկետը, ով ձերբակալվել էր Ղրիմում՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Այդ մասին «INTERFAX» լրատվական գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

«Դատարանը բավարարել է Սենցովի խափանման միջոցը 3 ամսով կալանավորելու քննության միջնորդությունը»,- ճշտել են դատարանի լրատվական ծառայությունում:

Մայիսի 11-ին ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին ձերբակալել են Ղրիմում: Մայիսի 19-ին տեղեկատվություն տարածվեց, որ նրան տեղափոխել են Մոսկվայի քննչական մեկուսարան: Ավելի վաղ դատարանը մերժել էր Սենցովի ձերբակալության անօրինականության մասին միջնորդությունը:

Նշենք, որ Օլեգ Սենցովին ազատ արձակելու համար 20 եվրոպացի ռեժիսորներ, դերասաններ և պրոդյուսերներ բաց նամակ են գրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին, Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, Դաշնային անվտագության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ՆԳՆ-ի ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին, Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ պահանջելով պարզաբանել թե ինչ վիճակում է գտնվում Ղրիմում ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը:
    Դիտվել է 467 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596