Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բլեք-մետալ խմբի հիմնադրի կինը գնել է 4 կարաբին տեսակի հրացան

07.09.2014

Փարիզի ուղղիչ դատարանը հուլիսի 8-ին նորվեգացի երաժիշտ Վարգաս Վիկերենսին դատապարտել է 6 ամսվա պայմանական ազատազրկման և 8 հազար եվրո տուգանքի՝ հրեաների և մահմեդականների դեմ արտահայտած կտրուկ արտահայտությունների համար: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հաղորդվում է, որ այդ արտահայտությունները Ֆրանսիայում ապրող նորվեգացին հրապարակել է իր համացանցային բլոգում:

Սակայն, Վարգասը ժխտում է, որ այդ արտահայտությունների հեղինակն ինքն է: Բացի այդ, դատական լսումների ժամանակ նա հայտարարել է, որ իր բառերը ճիշտ չեն մեկնաբանվել, քանի որ թարգմանիչը տիրապետել է դանիերենին և ոչ թե նորվեգերենին:

2013թ.-ի հուլիսին երաժիշտն ու իր կինը՝ Մարի Կաշեն, Ֆրանսիայում ձերբակալվել են ահաբեկչության մեջ կասկածով: Իշխանությունները ենթադրում են, որ ամուսնական զույգը կարող էր պլանավորել ճիշտ այնպիսի ահաբեկչություն, ինչ 2011թ.-ին Անդերս Բրեյվիկը իրականացրեց Նորվեգիայում: Քննությունը մասնավորապես զգուշանում է այն փաստից, որ երաժշտի կինը գնել է 4 կարաբին տեսակի հրացան, իսկ նրանց տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ևս մի քանի հրազեն և փամփուշտներ:

Բացի այդ, Վիկերնեսը, որ ունի նեոնացիստական հայացքներ, համացանցում հրապարակել է հակասեմիթական և այլատյացության արտահայտություններ: Սակայն, քննիչներն այդպես էլ չեն կարողացել բացահայտել, որ ամուսինները ահաբեկչություն են նախապատրաստել և, ստիպված են եղել նրանց ազատ արձակել:

Վիկերնեսը «Burzum» բլեք-մետալ խմբի հիմնադիրն ու միակ անդամն է: Նա Նորվեգիայում դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ «Mayhem» խմբի երաժիշտ Էյսթեն Օշեթի սպանության մեղադրանքով, ում հասցրել էր ավելի քան 20 դանակահարված: 16 տարվա ազատազրկումից հետո Վիկերնեսը ազատվել է կալանավայրից և 2010թ.-ին տեղափոխվել Ֆրանսիա:
    Դիտվել է 444 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180