Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացօթյա միակ համերգին ներկա կլինեն շուրջ 5 հազար հանդիսական

07.10.2014


Այսօր՝ հուլիսի 10-ին, Սան-Պետերբուրգում տեղի կունենա «Մեծ Էրմիտաժի մեղեդին» 16-րդ միջազգային փառատոնի առաջին հանրամատչելի համերգը, որը կկայանա Ձմեռային պալատի Մեծ բակում: Այդ մասին «rosbalt.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի շրջանակներում նախատեսված 3 համերգներից միակ բացօթյա միջոցառմանը ներկա կլինեն շուրջ 5 հազար հանդիսական: Այդ յուրահատուկ ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Եվտուշենկոն ասել է, որ իրենց նախնական անհանգստությունը եղանակային պայմանների վատացման վերաբերյալ արդարացված չի, քանի որ տեսաբանները խոստանում են արևոտ և պարզ եղանակ:

Համերգին մասնակցելու համար Պետերբուրգ են ժամանել իտալական Թուրին քաղաքի Արքայական թատրոնի նվագախմբի և երգչախմբի 200 երաժիշտեր: Նրանք Պետերբուրգցիներին կներկայացնեն Վերդիի ՝ «Աիդա», «Նաբուկո», «Ճակատագրի ուժը», «Մակբեթ», «Տրուբադուր» և «Սիցիալիական երեկույթ» օպերաների առանձին դրվագներ:
    Դիտվել է 550 անգամ