Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնը կանդրադառնա գաղութների բնիկ ժողովուրդների մշակույթների մահվան խնդրին

07.11.2014

Մոսկվայում նոր թատերաշրջանը կսկսվի հոկտեմբերի 1-ից 14-ին տեղի ունենալիք «Տերիտորիա-2014» («Տարածք-2014») ժամանակակից արվեստի միջազգային փառատոնով: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ միջոցառման կենտրոնը համարվող «Տեատր նացիյ» թատրոնի (Ազգերի թատրոն)-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են 20 նշանակալից իրադարձություններ, որոնք տեղի կունենան «Ազգերի պետական թատրոնի», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի և կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:

«Տարածք-2014» փառատոնը կմեկնարկի Իգոր Ստրավինսկուն և աշխարհում դասական պարի հեղափոխությանը նվիրված «iTMOi» (in the mind of Igor- Իգորի մտքում) բալետի պրեմիերայով: Այն բեմադրել է 21-րդ դարի համարձակ խորեոգրաֆներից մեկը՝ ծագումով Բանգլադեշցի, այժմ՝ Բրիտանիայում բնակվող Աքրամ Խանը, ով միմյանց է միացրել արդիականը և հնդկական «Քաթհաք» պարը:

Ռուսաստանի ժամանակակից պարի «Dialogue Dance» («Պար երկխոսություն») խումբը, էստոնացի խորեոգրաֆ Մարթա Կանգրոյի բեմադրությամբ կներկայացնի «Իմ անոմալիան» ներկայացումը: Այն փառատոնի շրջանակներում կայացող համաշխարհային պրեմիերա է:

Փառատոնի ծրագրում ներկայացված կլինի նաև Շեքսպիրի պոեզիան, իսկ Եվրոպայում մեծ համբավ վայելող ռեժիսոր Թոմաս Օսթերմայերը և Բեռլինի «Շաուբյունե» թատրոնը կցուցադրեն Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» պիեսը, որը մեծ արձագանք է ստացել Ավինյոնի փառատոնում:

Հետաքրքիր իրադարձություն է սպասվում նաև Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի այցելուներին: Այստեղ կցուցադրվի Բրեթ Բեյլիի «Exhibit» («Ցուցադրանք») նախագիծը, որը անդրադառնում է բրիտանական և եվրոպական այլ երկրների գաղութների բնիկ ժողովուրդների ազգային մշակույթների մահվան խնդրին: Այս ցուցադրանքը մեծ հաջողությամբ շրջել է գրեթե ողջ մոլորակով, մասնակցել է Ավինյոնի, Էդինբուրգի, Հոլանդիայի փառատոներին: Նշենք, որ, հատուկ «Տարածք-2014» փառատոնի համար, Բեյլին իր նախագիծը կլրացնի Մոսկվայի բաժնով, որտեղ հերոսներ կդառնան Ռուսաստան եկած միգրանտները:

Փառատոնը կեզրափակվի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում: Այստեղ կներկայացվի Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» վոկալ շարքի պրեմիերան Հանս Ցենդերի մշակմամբ: Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Թեոդոր Քուրենթզիսը:
    Դիտվել է 1046 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ