Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

9 հազար «Like».ով համաձայնել են ռեժիսորին ամոթանքով խարանելու առաջարկին

07.13.2014


Ուրբաթ օրը մարդկային զայրույթի մի մեծ փոթորիկ է պայթել համացանցում, երբ կատակներով հայտնի օգտատեր Ջեյ Բրենսքոմբը իր ֆեյսբուքի էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ կենդանության որևէ նշան չցուցաբերող դինոզավրի առջև պատկերված են համաշխարհային հռչակ վայելող կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և նրա ծանոթուհիներից մեկը:

Սոցիալական ցանցի կատակասեր օգտատերը նկարի հետ տարածել է նաև այսպիսի մեկնաբանություն. «Զվարճացող որսորդի ամոթալի լուսանկարը, ով երջանիկ դիրք է բռնել տրիցերատոպսի առջև, որին դաժանաբար սպանել է քիչ առաջ: Խնդրում եմ տարածեք լուսանկարը, որպեսզի աշխարհն իմանա այս գարշելի մարդուն և ամոթանք տա նրան»:

Այս ամոթանքի կոչին համացանցն արձագանքել է անմիջապես:Ավելի քան 9 հազար օգտատեր «Like».ով իր համերաշխությունն է արտահայտել ռեժիսորին խարանելու Բրենսքոմբի կոչին, իսկ շատերն էլ, ուղղակի, զայրալից մեկնաբանություններով են հանդես եկել նկարի մասին: Օրինակ, մի օգտատերը Սփիլբերգին է հասցեագրել հետևյալ խոսքերը. «Այսուհետ ես երբեք չեմ նայի ձեր ֆիլմերը, կենդանիներ սպանող»:

Ծանոթություն:

Տրիցերատոպսները և դրանց մերձավորագույն տեսակները պատկանում են եղջյուրավոր խոտակեր դինոզավրերի ցերատոպսիդների ընտանիքին: Դրանք ապրել են մելյան ժամանակաշրջանում և ունեցել են մի քանի եղջյուր կրող շատ ամուր և հաստ գանգ: Եղջյուրները կենդանիների համար ծառայել են որպես ինքնապաշտպանության միջոցներ՝ գիշատիչների դեմ մղած գոյության պայքարում: Դինոզավրերի այս տեսակը երկրի երեսից վերացել է մ.թ.ա. 60 միլիոն տարի առաջ: Իսկ լուսանկարում պատկեվածն այդ կենդանու մեխանիկական պատճենն է, որը Սփիլբերգն օգտագործել է 1993թ.-ին թողարկված «Յուրյան ժամանակաշրջանի այգին» գեղարվեստական ֆիլմի նկարահանման ժամանակ:

Ի դեպ, որպես իր կատակի շարունակություն Ջեյ Բրենսքոմբը համացանցում տեղադրել է նաև մի լուսանկար 1975թ.-ին թողարկված «Ծնոտներ» հայտնի ֆիլմից: Այստեղ էլ Սթիվեն Սփիլբերգը նստած է շնաձկան վրա: Այս նկարի տակ էլ կատակասեր օգտատերը թողել է այսպիսի մակագրություն. « Շնաձկներին դաժանաբար սպանողը, ով դիրքավորվել է իր անօրինական որսի վրա»:
    Դիտվել է 427 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409