Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկեց «Ոսկե ծիրան-2014»-ը

07.14.2014

Հուլիսի 13-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը:

Միջոցառման առաջին օրը նշանավորվեց ծիրանօրհնեքի արարողությամբ որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` նվիրված հայ մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Ցուցադրվեց փարաջանովյան «Նռան գույնը» ֆիլմը: Միջոցառումների այս հատվածի հիշարժան պահերից մեկն այն դարձավ, որ նշանավոր ֆիլմի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և նկարիչ Ստեփան Անդրանիկյանին հանձնվեցին կինոփառատոնի հուշամեդալներ:

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բացման արարողությունը նշանավորվեց փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկին Փարաջանովյան թալեր մրցանակի շնորհմամբ, ինչին ի պատասխան հռչակավոր արվեստագետը մատուցեց անակնկալ ` կատարելով կորեական ազգային երգի մի հատված:
    Դիտվել է 437 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399