Մոսկվայի մետրոյում աղետի ենթարկվածների մեջ կան հայեր07.16.2014
Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը հրահանգել է չեղյալ համարել կամ հոգևոր-լուսավորչական բնույթի վերածել քաղաքի բոլոր ժամանցային հաստատություններում հուլիսի 16-ին նախատեսված միջոցառումները: Այդ մասին «kultura.mos.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այս որոշումը մշակույթի դեպարտամենտը կայացրել է հուլիսի 15-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կողմից հուլիսի 16-ը սգո օր հայտարարելու կարգադրության հիման վրա, որտեղ քաղաքագլուխն առաջարկել է չեղյալ համարել այդ օրը նախատեսված ժամանցային միջոցառումները:
Այսօր ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ առավոտյան Մոսկվայի մետրոյի «Պարկ Պոբեդի» («Հաղթանակի զբոսայգի») և «Սլավյանսկի բուլվար» («Սլավոնական ճեմուղի») երկնագույն ճյուղավորման վրա տեղի է ունեցել խոշոր վթար, որի հետևանքով, ըստ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդման, հուլիսի 15-ի ժամը 21:21-ի դրությամբ ավելի քան 20 մարդ է զոհվել և 128 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների, վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան նաև հայազգի անձինք՝ Քոչարյան Մերի Աշոտի - 20 տարեկան, Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան:
Նրանք, երկուսն էլ, տեղափոխվել են հիվանդանոց: Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան նույնպես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, տեղեկացնում է «a1plus.am»-ը: