Բացի Դմիտրի Խվորոստովսկու համերգից, բոլոր մյուս մշակութային միջոցառումները հետաձգվել են 07.16.2014
Մոսկվայում հուլիսի 16-ը սգո օր հայտարարելու կապակցությամբ արմատական փոփոխություններ են մտցվել այդ օրը նախատեսված բոլոր ժամանցավայրերի ծրագրերում: Բացառություն է կազմում միայն «Նոր օպերա» երաժշտական թատրոնում երգիչ Դմիտրի Խվորոստովսկու համերգը, որը տեղի կունենա պլանավորված տեղում, պլանավորված ժամին: Այդ մասին երգչի մամլո ծառայության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Թատրոնում ասել են, որ Խվորոստովսկու համերգի երգացանկը չունի ժամանցային բնույթ և, մասնավորապես, կոմպոզիցիաների գրեթե կեսը նվիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Նշենք, որ Մոսկվայի որևէ համերգասրահում հուլիսի 16-ին պլանավորված չեն եղել համաշխարհային մեծության էստրադային կամ դասական երաժշտության արտիստների ելույթներ: Բացառություն է կազմում միայն «Crocus City Hall» դահլիճում իր ծննդյան օրվա առթիվ Գրիգորի Լեպսի նախատեսված բարեգործական համերգը, որը սգի կապակցությամբ տեղափոխվել է հաջորդ օր, հուլիսի 17-ին:
Սգո օրվա կապակցությամբ իրենց ծրագրերում փոփոխություններ են կատարել նաև Մոսկվայում գործող քաղաքային և դաշնային նշանակության հեռուստակայանները:
Որոշ հեռուստաընկերություններ արդեն հայտարարել են իրենց հաղորդացանցի փոփոխության մասին: Օրինակ «ՏՎ Ցենտր» (« ՏՎ Կենտրոն») հեռուստաալիքը սգո օրվա կապակցությամբ մինչև Ուրալ հեռարձակվող հաղորդացանցից կհանի գովազդները, «ՌԵՆ ՏՎ» հեռուստատեսությունը ցանցից հանել է բոլոր զվարճալի հաղորդումները և փոփոխություններ է կատարել գովազդային բլոկներում, Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունում (ՕՌՏ)-ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում ուղղումներ կմտցնեն հաղորդացանցում:
Մոսկվայի հասարակական վայրերում և ռեստորաններում նույնպես բոլոր ժամանցային միջոցառումները հետաձգվել են: Իսկ քաղաքի բոլոր եկեղեցիներում այդ օրը կաղոթեն զոհվածների հոգու փրկության և վիրավորների շուտ ապաքինման համար:
Հուլիսի 15- առավոտյան ժամը 8:35 սահմաններում Մոսկվայի մետրոյի «Պարկ Պոբեդի» («Հաղթանակի զբոսայգի») և «Սլավյանսկի բուլվար» («Սլավոնական ճեմուղի») երկնագույն ճյուղավորման վրա տեղի է ունեցել խոշոր վթար, որի հետևանքով, ըստ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի զոհվել է 22 և վիրավորվել 129 մարդ: