Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սև քառակուսի» ուղղափառ սրբապատկերի տեղում

07.16.2014

Լոնդոնի ժամանակակից արվեստի «Tate Modern» թանգարանում այսօր՝ հուլիսի 16-ին, կբացվի ռուսական ավանգարդիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Կազիմիր Մալևիչի աշխատանքների մեծամասշտաբ ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով « РИА Новости»-ին:

«Այս կարևորագույն ցուցահանդեսը հենված է Մալևիչի ստեղծագործությունների մեծագույն հավաքածոների վրա և հնարավորություն է տալիս նկարչի ստեղծագործությունը դիտարկել ամբողջությամբ:

Այն սկսվում է Մալևիչի ամենավաղ ռուսական բնանկարներից, գյուղացիների պատկերներից և կրոնական սյուժեներով նկարներից: Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն, թե նա ինչպես է մուտք գործում վերացական նկարչություն, ինչպես են ծնվում նրա գերհնարամիտ կոմպոզիցիաները՝ ներառյալ «0.10» լեգենդար ցուցահանդեսից մեզ հասած ստեղծագործությունները»,- նշել են թանգարանի աշխատակիցները:

Լոնդոնյան ցուցահանդեսը, որի կազմակերպման աշխատանքներում ի մի են բերվել աշխարհի մի շարք երկրների թանգարանների ջանքերը, փաստորեն նշանավոր է ի սկզբանե, քանի որ այստեղ համատեղ ներկայացվում են նաև Մալևիչի հանրահայտ երկու «Սև քառակուսիները»:

Նկարրչի այդ երկու ամենահայտնի գործերը 1915թ.-ին կայացած «0.10» ցուցահանդեսից հետո առաջին անգամ են ներկայացվում միասին: Այն ժամանակ Մալևիչն իր առաջին «Սև քառակուսի»-ն կախել էր ցուցասրահի վերին անկյունում՝ խորհրդանշորեն տեղադրելով այն ուղղափառ սրբապատկերի տեղում: Հաջորդ 15 տարիների ընթացքում տարբեր ցուցահանդեսների համար նա նկարեց ևս 3 «Սև քառակուսի»-ներ: Դրանցից երկուսը՝ 1923թ.-ին ստեղծվածը և այժմ Ռուսական թանգարանի սեփականությունը հանդիսացողը, ինչպես նաև 1929թ.-ին ստեղծվածը և Տրետյակովյան պատկերասրահում մշտապես հանգրվանածը միասին ցուցադրվում են առաջին անգամ:

««Սև քառակուսի»-ն դարձել է ժամանակակից արվեստի 0-ական նիշը և այն պահպանում է այն անհայտությունը, արմատականությունը և զարմացնելու այն նույն ունակությունը, ինչ-որ մեկ դար առաջ: Ես հիացած եմ այն բանով, որ երկու մեծ նկարները ցուցադրվելու են այստեղ՝ «Tate Modern» թանգարանում և ես հուսով եմ, որ բոլոր այցելուները կստանան բավականություն՝ դրանք դիտելով Մալևիչի հարյուրավոր աշխատանքների շրջապատում, որոնք ի մի են երվել ամբողջ աշխարհից»,- ասել է ցուցահանդեսի պատասխանատու Ահիմ Բարհարդ-Հյումը:

Ավելացնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է ոչ միայն Մալևիչի գեղանկարչությունը, այլև նրա կապերը ճարտարապետության և թատրոնի հետ: Ցուցադրանքում կարելի տեսնել նաև «Հաղթանակ արևի նկատմամբ» ավանգարդիստական օպերայի համար արված նրա էսքիզները:
    Դիտվել է 904 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ