Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստի ծննդավայրում կբացվի նրա տուն թանգարանը

07.19.2014


Ռուսաստանի Օմսկի մարզի Տարա քաղաքում, որտեղ 1927թ.-ի ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Ուլյանովը, քաղաքի ծննդյան 420-ամյակի օրը՝ հուլիսի 26-ին, կբացվի նրա տուն թանգարանը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Տունը, որտեղ կցուցադրվեն դերասանի հետ առնչվող տարբեր իրեր և հուշագրական նյութեր, անցյալ դարի 30-40-ականներին զբաղեցնում էր Ուլյանովների ընտանիքը: Այդտեղից է դերասանը մեկնարկել դեպի մեծ արվեստ տանող իր երկար ու բեղմնավոր ճանապարհը՝ սկզբում Օմսկ, իսկ հետո՝ Մոսկվա:

Ասենք, որ Տարա քաղաքում ստեղծված տուն թանգարանը կգործի որպես Օմսկի պետական երկրագիտական թանգարանի մասնաճյուղ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:

Կինոյի և թատրոնի դերասան Միխայիլ Ուլյանովը լայն հանդիսատեսին հայտնի է խորհրդային կինոռեժիսոր Յուրի Օզերովի հայտնի «Ազատագրում» կինոպատումում մարշալ Ժուկովի կերտած կերպարով ( այդ կերպարին տարբեր կինոնկարներում և ներկայացումներում նա անդրադարձել է 20 անգամ), թեև պետք է նշել, որ նրա խաղացած բազմաթիվ կերպարները նույնպես աչքի են ընկել ոչ միայն մեծ կամային հատկանիշներով, այլև այնպիսի բնութագրական երանգներով, ինչպիսիք կարող էին ունենալ, օրինակ Շեքսպիրի Ռիչարդ 3-րդը («Ռիչարդ-3-րդ»), Դոստոևսկու Դմիտրի Կարամազովը («Կարամազով եղբայրներ»), Եգոր Տրուբնիկովը («Նախագահը») և այլն:
Միխայիլ Ուլյանովը մահացել է 2007թ.-ին:
    Դիտվել է 519 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ