Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2014թ.-ի «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվեց

07.21.2014

Հուլիսի 19-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրների անունների հրապարակման. Մրցանակների հանձնման և միջոցարման փակման արարողությունը:

Մրցանակաբաշխությունը սահմանված էր 6 հիմնական անվանակարգերով: Բացի դա կինոփառատոնի կազմակերպիչները սահմանել էին հատուկ մրցանակներ, որոնք պարգևատրվածներին հանձնվեցին ինչպես միջոցառման մեկնարկի, այնպես էլ արդյունքները ամփոփելու ժամանակ:

Հիմնական անվանակարգերում մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ.

1. «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ)՝ «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)
Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ)՝ «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)
Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)

2. «Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ)` «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)
Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ)՝ «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

3. « «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ» անվանակարգ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ(1-ին մրցանակ)՝ «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու(Հունաստան)

4. «Հայկական համայնապատկեր» անվանակարգ

Ոսկե ծիրան(1-ին մրցանակ)՝ «Թևանիկ» (լիամետրաժ խաղարկային ֆիլմ), ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)
Ոսկե ծիրան(1-ին մրցանակ)՝ «Կաթնեղբայր» (կարճամետրաժ խաղարկային ֆիլմ), ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան)
Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ)՝ «Ռոմանտիկները» (լիամետրաժ-խաղարկային ֆիլմ), ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան (Հայաստան)
Պատվոգիր՝ «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար՝ «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան), սցենարի հեղինակներ` ՎահրամՄխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

5. «Ֆիպրեսի մրցույթ» անվանակարգ

«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

6. «Էկումենիկ մրցույթ» անվանակարգ

«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)
Խրախուսական մրցանակ՝ «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

Հատուկ մրցանակներ

ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակ
«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)

Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ

«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ: Մասնավորապես` «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացան փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերը` նշանավոր չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերը:

Նշենք, որ այս արարողության մեկնարկին փառատոնի տնօրինությունը Փարաջանովի անունը կրող հատուկ հուշամեդալի արժանացրեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Արարողությունն ամփոփվեց Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանի շնորհմամբ:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ:



    Դիտվել է 993 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ