Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոշորագույն կինոփառատոների ցուցադրությունների մինչև 3-րդ մասը վտանգի տակ է հայտնվել

07.21.2014

Ռուսաստնում մի շարք կինոփառատոների կազմակերպիչներ ստիպված են եղել կրճատել իրենց միջոցառումների ծրագրերը՝ հուլիսի 1-ից արվեստի գործերում և հասարակական վայրերում խոսքի մեջ հայհոյանքի օգտագործումն արգելող օրենքի ուժի մեջ մտնելու պատճառով: Այդ մասին «izvestia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ինչպես հայտարարել է «Իսկուսստվո կինո» («Կինոարվեստ») հանդեսի խմբագիր Դանիիլ Դոնդուրովը, վտանգի տակ է հայտնվել խոշորագույն կինոփառատոների ցուցադրությունների մինչև 3-րդ մասը:

Օրենքից դուրս կարգավիճակում են հայտնվել նաև սիրողական կինոյի բոլոր այն փառատոները, որոնք անցկացվում են գավառներում: Նշենք, որ սիրողական կինո, սովորաբար, մարդիկ նկարահանում են սեփական ֆինանսներով, իսկ հիմա էլ նոր օրենսդրությամբ նրանք պետք է փող ծախսեն վարձույթի վկայական ձեռք բերելու համար, որը յուրաքանչյուր ֆիլմի հաշվարկով կկազմի 18-20 հազար ռուբլի:

Պետերբուրգում կայանալիք «Ուղերձ մարդկությանը» միջազգային փառատոնի մամլո պատասխանատու Դմիտրի Գուբինը արդեն տեղեկացրել է ռուսական այդօրինակ ծրագրերի խափանման վտանգի մասին: Ավելի վաղ Վոլոգդայում կայացած «VOICES» եվրոպական երիտասարդական կինոյի փառատոնում արդեն չի ցուցադրվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Վալերի Գայ Գերմանիկի «Այո և այո» ֆիլմը, իսկ կարճամետրաժ ֆիլմերի և անիմացիայի «OPEN CINEMA» փառատոնում հիմնական մրցույթի 22 մասնակիցներից առայժմ կինովարձույթի վկայական են ստացել միայն 7-ը: Նշենք, որ այդ նույն օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում 1/3-ով կրճատվել է մուլտֆիլմերի ցուցադրության ծրագիրը:

Ռուսաստանցի կինեմատոգրաֆիստները և այդ ոլորտում բիզնեսով զբաղվողները այժմ սպասողական վիճակի մեջ են, քանի որ մշակույթի նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր, որ պետք է հասնի այն բանին, որ օրենքը մեղմացվի և փառատոնային ֆիլմերի ցուցադրության համար վարձույթի վկայականների առկայությունը պարտադիր չլինի:
    Դիտվել է 411 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390