Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքը պարգևատրում է թատրոնի մարդկանց և ոչ միայն նրանց

07.22.2014


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրությամբ գրականության և արվեստի ոլորտում Մոսկվայի 2014թ.-ի պարգևը շնորհվել է «Սովրեմեննիկ» թատրոնի դերասաններ Լիա Ախեջակովային և Վալենտին Գաֆտին՝ «Խաղ ջին» ներկայացման մեջ գլխավոր կերպարներին մարմնավորելու համար: Այդ նույն անվանակարգում պարգև է շնորհվել նաև ռեժիսոր Լեոնիդ Հեյֆեցին՝ «Գինը» ներկայացման բիմադրության համար: Այդ մասին հաղորդում է «taglur.am» լրատվական կայքը՝ հղում անելով «INTERFAX»-ին:

«Խորեոգրաֆիա» անվանակարգում «Կախարդական կոշիկ» փառատոնի անցկացման համար պարգևը կստանա նաև բալետի պարուհի Իլզե Լիեպան: Իսկ «Երաժշտական արվեստ» անվանակարգում Ռուսաստանի մայրաքաղաքի պարգևին կարժանանա Գալինա Վիշնևսկայայի անվան օպերային երգարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Մստիսլավ Ռոստրոպովիչի դուստրը՝ Օլգա Ռոստրոպովիչը, իր հոր անունը կրող միջազգային փառատոնը կազմակերպելու համար:

Ասենք, որ, ընդհանուր առմամբ, Մոսկվայի պարգևը այս տարի կշնորհվի 11 անվանակարգերում, այդ թվում նաև՝ «Ճարտարապետության և դիզայն», «Կինոարվեստ», «Գրականություն», «Պատանիներին և երեխաներին հասցեագրված ստեղծագործություններ» և այլ անվանակարգերում:
    Դիտվել է 749 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ