Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրոպական կինոյի նոր ձայնը» մեկնարկել է «Ոսկե ծիրան» -2014-ում

07.23.2014


« «Ոսկե ծիրանի» գլխավոր առավաելությունն այն է, որ այն չի պահանջում առաջին գիշերվա իրավունք: Դա կազմակերպիչներին հնարավորություն է տալիս հավաքել հետաքրքիր ծրագիր և ցուցադրել ոչ թե պրեմիերաներ, այլ տարվա լավագույն ֆիլմերը: Արդյունքում՝ մրցույթն այնքան ուժեղ է ստացվում, որ յուրաքանչյուր կինոնկար կարող է հավակնել հաղթանակի»,- հաղորդում է ռուսական «vesti.ru»-ն Երևանի միջազգային կինոփառատոնի մասին:

Հաղրդագրությունում նշվում է, որ Ս. Փարաջանովի 90-ամյակին նվիրված երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնը, ի պատիվ հայ մեծ արվեստագետի, ուներ ընդգծված ռեժիսորական թեքում:

Չնայած տոթակեզ շոգին, այնուամենայնիվ, Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել համաշարհային հռչակ վայելող բազմաթիվ կինոբեմադրիչներ, որոնք, որպես օրինաչափություն, երևանյան միջոցառման համար պլանավորել էին իրենց ստեղծագործությունների հետհայաց ցուցադրությունները:

« «Ոսկե ծիրանը» այնքան ընդգրկուն էր, որ կարելի էր առավոտից մինչև ուշ գիշեր դուրս չգալ կինոթատրոնից»,- նշում է ռուսական լրատվամիջոցը:

Իսկ ըստ իտալացի կինոգետ, ժյուրիի նախագահ Մարկ Մյուլլերի բնութագրման, ի դեմս փառատոնում հաղթող ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմի՝ որոշվեց նաև «եվրոպական կինոյի նոր ձայնը» :
    Դիտվել է 572 անգամ