Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոպկինսը կխաղա «Արևմտյան աշխարհ»-ի ռոբոտների միջավայրում

07.23.2014

Ամերիկյան «HBO» հեռուստաալիքը մտադիր է Էնթոնի Հոպկինսի գլխավոր դերակատարմամբ հեռուստասերիալի վերածել 1973թ.-ին թողարկված «Արևմտյան աշխարհ» («Westworld») տրիլլերը, որը պատմում է ռոբոտների ապստամբության մասին: Այդ մասին «news.mail.ru/»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սերիալի հեղինակները դեպքերը ներկայացնում են թեմատիկ մի այգում, որտեղի բնակիչները ռոբոտներ են: Այս այգի այցելողները ռոբոտների հետ կարող են վարվել ինչպես ցանկանան՝ սիրել, զրուցել կամ, եթե ցանականան, նույնիսկ՝ սպանել: Ինչ էլ մարդիկ անեն այդ մեխանիկական սարքերի հետ, միևնույնն է, նրանք պատասխան չեն տալիս:

Բայց ահա, մի անգամ շարքից դուրս է գալիս համակարգիչը և ռոբոտները ապստամբում են:

Հոպկինսը այս ֆիլմում կխաղա դոկտոր Ռոբերտ Ֆորդի դերը, ով «Արևմտյան աշխարհ» անունը կրող այգու տնօրենն ու այնտեղ գտնվող ռոբոտների ծրագրավորողն է:
    Դիտվել է 449 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178