Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաղթել «Տուր դե Ֆրանսում»՝ առանց արգելված խթանիչների

07.24.2014

Այսօր, հուլիսի 24-ին Մոսկվայում բացվում է «Bicycle Film Festival» յուրահատուկ կինոփառատոնը, որն արդեն եղել է աշխարհի ավելի քան 50 քաղաքներում, այդ թվում Նյու-Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Սիդնեյում, Հոնկոնգում, Տոկիոյում և այլն: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի ծրագրում նախատեսված է հեծանվային շքերթ, մրցույթ՝ հեծանվահրապարակում, պիկնիկ՝ հեծանիվներով և, ամենագլխավորը, աշխարհի հեծանիվների ու նրանց տերերի մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն:

Երեկոյան մեկնարկող փառատոնի ծրագրի շրջանակներում կինոդիտումները տեղի են ունենալու Մոսկվայի «Ֆլակոն» դիզայն-գործարանի բակում՝ բացօթյա:

«Հեծանվային պատմություններ» շարքից հեծանիվին սիրահարված մարդկանց մասին կցուցադրվեն 10 կարճամետրաժ կինոնկարներ: Իսկ հաջորդ օրն այդ թեմայով հանդիսատեսներին կներկայացվեն ամերիկացի, գերմանացի և էստոնացի կինեմատոգրաֆիստների նկարահանած 3 լիամետրաժ ֆիլմեր:

Երկու այլ՝ «Հեծանիվը քաղաքում» և «Հեծանվային ճանապարհորդություն» ծրագրերով, 10 երկիր ներկայացնող կինոների հերոսների հետ էլ, կարելի է հեծանիվներով անցնել Եվրոպայի ողջ տարածքով, լինել աֆրիկյան անապատներում, ծայրից ծայր կտրել ցուրտ Իսլանդիան, դիտել կինոնկար վտանգավոր ջունգլիներով անցնող ճանապարհի մասին:

Հեծանիվի ֆանատների համար նիդերլանդացի կինեմատոգրաֆիստները պատրաստել են «Մաքուր օդ» կինոնկարը, որը ներսից ներկայացնում է հեծանվասպորտի թիմին և ցուցադրում, որ հնարավոր է առանց արգելված խթանիչների հասնել հաղթանակի ամենահեղինակավոր մրցասպարեզում՝ «Տուր դե Ֆրանսում»:
    Դիտվել է 412 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271