Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու Ալեքսանդր, երկու թատրոններում կմարմնավորեն միևնույն հերոսին

07.25.2014


Գալիք նոր թատերաշրջանում Մոսկվայի երկու առաջատար թատրոններ կանդրադառնան Ռուսաստանի պատմության այն խառնակ ժամանակաշրջանին, երբ երկրի քաղաքական կյանքի արաջնագծում ի հայտ եկավ պետականության խոշորագույն ջատագով, ապա գահ բարձրացած Բորիս Գոդունովը:

Ներկայացումներից մեկը «Լենկոմ» թատրոնում կբեմադրի հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը: Պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին: Գլխավոր դերում հանդես կգա Ալեքսանդր Զբրուևը:

Նույն թեմայի իր մեկնաբանությունը, բայց մեկ այլ «Et Сetera» թատրոնում, մի փոքր ավելի ուշ՝ 2015թ.-ի հունվարին, կներկայացնի նաև Ռուսաստանի մայրաքաղաքում հյուրընկալվող գերմանացի ռեժիսոր Պետեր Շտայնը: Գլխավոր դերում հանդես կգա Ալեքսանդր Կալյագինը:

«Շատ հետաքրքիր է նայել Ռուսաստանի պատմությանը և Պուշկինի պիեսի բեմադրությանը արտասահմանցու աչքերով»,-ասել է «Et Сetera»-ի գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան:

Նա նաև այն կարծիքն է հայտնել, որ Շտայնը կներկայացնի Պուշկինի ստեղծագործության յուրօրինակ մեկնաբանություն, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ ստեղծագործությունը ոչ միշտ է բեմական հաջող լուծումներ ունեցել:

Ավելացնենք, որ իր բեմադրությունների ինքնատիպությամբ ոչ պակաս աչքի ընկնող արվեստագետ է նաև Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում մեծ աղմուկ հանած «Կարամազով եղբայրներ»-ից հետո «Լենկոմ» տեղափոխված և այստեղ իր առաջին գործը ներկայացնող Կոնստանտին Բոգոմոլովը:
    Դիտվել է 882 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ