Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Baby lab»-ը որոնում է ավելի լավ մանկական թատրոն

07.29.2014

Ռուսաստանում ավարտին են մոտենում «Baby lab» («Մանկական լաբորատորիա») թատրոնի զարգացմանը միտված յուրահատուկ փառատոնի նախապատրաստական աշխատանքները, որի մասնակիցները՝ դրամատուրգներ, կոմպոզիտորներ, ռեժիսորներ, նկարիչներ, խորեոգրաֆներ և դերասաններ են: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Փառատոնի մասնակիցների տրամադրության տակ կլինեն նաև թատերական բեմեր և այլ հարթակներ, որոնց հնարավորություն կտրվի պատվիրել բեմադրություններ և խաղարկել փառատոն-լաբորատորիայում ստեղծված ողջ խաղացանկը:

«Մանկական լաբորատորիա»-ն կանցկացվի մի քանի փուլերով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Իտալիայի «La Baracca» թատրոնից կժամանի բեմադրիչ Ռոբերտո Ֆլաբերտին, ով փառատոնի մասնակիցների համար կկազմակերպի բեմադրական և խաղարկային լաբորատորիա: Այդ աշխատանքի արդյունքները պետք է լինեն բեմադրական-ճեպանկարներ, ապագա ներկայացումների փոխադրումներ:

Իսկ հոկտեմբերի վերջին կայանալիք «Մեծ դասամիջոց» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի հատուկ ծրագիր (ներկայացումներ և վարպետաց դասեր) մանկական թատրոնի վերաբերյալ:

2015 թ.-ի մարտին համառուսաստանյան «Ոսկե դիմակ» փառատոնի ժամանակ կանցկացվի այս նախագծի շրջանակներում իրականացված ներկայացումների ցուցադրությունը:

«Մանկական լաբորատորիա»-ն նախատեսում է նաև աշխատանքներ ամենափոքրիկ հանդիսատեսների համար նախատեսված թատրոնի ոլորտի եվրոպական առաջատար վարպետների հետ, բեմադրական թիմերի ձևավորում և ներկայացումների մշտական վարձույթի կազմակերպում՝ գործընկերների հարթակներին:
    Դիտվել է 525 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ