Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իսպանացի կինոգործիչները դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները

07.29.2014


Մի քանի տասնյակ իսպանացի կինեմատոգրաֆիստներ, որոնց թվում ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, դերասանուհի Պենելոպա Կռուզը և նրա ամուսինը՝ Խավիեր Բարդեմը բաց նամակով դիմել են Եվրամիության ղեկավարներին՝ պահանջելով դատապարտել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Պաղեստինի խաղաղ բնակչության ռմբակուծումները: Այդ մասին «The Holliwood Reporter»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «NEWSru Israel» -ի հաղորդագրությունը տարածած «newsru.com»-ին:

Բաց նամակում կինոգործիչները կոչ են անում Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները և վերացնել շրջափակումը, որի հետևանքով արդեն ավելի քան մեկ տասնամյակ տառապում է Գազան:

Նամակի հեղինակները Իսրայելի գործողությունները անվանել են «Գենոցիդ» և նշել, որ այդ տարածաշրջանում բռնությունների պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքի օկկուպացիան է:
Նշենք, որ օրերս ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավար Ջոան Ռիվերզը մեղադրել էր իր երկրի և բրիտանական զանգվածային լրատվամիջոցներին Գազայի հատվածում ռազմական գործողությունները ոչ օբյեկտիվ լուսաբանելու մեջ: Նա հայտարարել է, որ «պաղեստինցիները չեն կարող հրթիռներ նետել ու սպասել, որ մարդիկ չպետք է պաշտպանվեն»:

Ռիվերզը Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում եղած բազմաթիվ զոհերի մեղքը բարդել է «Համաս» շարժման զինյալների վրա, ովքեր զենքը պահում են խաղաղ բնակիչների տներում:
«Եթե Նյու-Ջերսին հրթիռակոծեր Նյու-Յորքը, ապա մենք նրանց փոշի կդարձնենինք»,-հայտարարել է Ռիվերզը:
    Դիտվել է 465 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171