Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտադրողն ափսոսում է, որ Ուկրաինան չի նայի ուկրաինացի մեծ ըմբիշի մասին ֆիլմը

07.29.2014

«Պոդդուբնի» ֆիլմը վարձույթով առաջարկող «Ցենտրալ Փարտներշիփ» ընկերությունը ափսոսանք է հայտնել, որ ուկրաինացի հանդիսատեսը հնարավորություն չի ունենա դիտելու այդ ռուսական կինոնկարը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

Ինչպես արդեն հաղորդել է «taglur.am»-ը երկու ռուսական ֆիլմեր՝ «Սպիտակ գվարդիան» և «Պոդդուբնին» Ուկրաինայում վարձույթի թույլտվություն չեն ստացել այն պատճառով, որ փորձագիտական հանձնաժողովի կարծիքով դրանցում «ցուցադրվում են քամահրանք ուկրաիներեն լեզվի, ժողովրդի և պետականության նկատմամբ»:

«Ցավոք սրտի, քաղաքական իրադրությունը ավելի ու ավելի մեծ ազդեցություն է թողնում դրա հետ կապ չունեցող ոլորտների վրա: «Պոդդուբնի» ֆիլմը Ռուսաստանում նվաճել է համաժողովրդական սեր և կոմերցիոն հաջողություն: Ափսոս, որ Ուկրաինայի բնակիչները չեն կարող դիտել այն կինոնկարը, որը ներկայացնում է մեծ ըմբշամարտիկին, ծնունդով Ուկրաինայից՝ Իվան Պոդդուբնուն, ով երբեք չի նահանջել դժվարությունների առաջ՝ պաշտպանելով իր հայրենիքի պատիվը»,- ասել է կինոնախագծի տնօրեն Վադիմ Վերեշչագինը:

Ավելացնենք, որ այս ֆիլմը ռուսական վարձույթում հավաքել է 183,5 մլն ռուբլի և համարվում է 2014թ.-ին այդ կինոշուկայում վարձույթի դուրս բերված 10 դրամարկղային ժապավեններից մեկը:
    Դիտվել է 407 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495