Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկինում հասանալությունը խանգարելու մասին էր խոսվում, իսկ հիմա՝ արգելափակելու

07.30.2014

Մոսկվայի քաղաքային դատարանը արգելափակել է «Գահերի խաղ», «Ընդհատակյա կայսրություն», «Սարսափների ամերիկյան պատմություն» և էլի մեկ տասնյակ ծովահենային սերիալների հասանելիությունը: Այդ մասին դատարանի մամլո ծառայության ղեկավարի հաղորդագրությունը փոխանցում է«taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Խոսքը վերաբերում է այդ ծովահենային օրինակները իրենց միջավայրերում տեղադրած 15 կայքերի: Այսպիսով դատարանը բավարարել է իրավատիրոջ հեղինակային իրավունքների պաշտպան «Ա-սերիալ» ԲԲԸ-ի հայցը:

Այս ընկերությունը ընդհանուր առմամբ Մոսկվայի քաղաքային դատարանին է դիմել տասնյակն անցնող մասսայական ծովահենային սերիալների արգելափակման հայցերով, որոնց մի մասն արդեն բավարարվել է, իսկ մի մասն էլ ուսումնասիրման ընթացքի մեջ է: Նախկինում այդ սերիալների հասանալությունը խանգարելու մասին էր խոսվում, իսկ հիմա դատարանի արգելափակման մասին որոշումը կայացվել է մշտապես:

Բացի այդ, դատարանն, ի օգուտ պետության՝ պատասխանողներից բռնագանձել է որոշակի գումարի հասնող հարկ:

«Հակածովահենային» օրենքը ՌԴ Պետդուման ընդունել է 2013թ.-ի հունիսի 21-ին: Այդ իրավական փաստաթուղթը նաև սահմանում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը միակ մակարդակն է իրավատերերի դիմումները ընդունելու և նրանց օրինական իրավունքները վերականգնելու հացերը լսելու և համապատասխան դատավճիռներ կայացնելու համար:

Դատարանի կողմից իրականացվելիք միջոցառումները ներառում են ծովահենային համարվող պարունակների հեռացման մասին որոշում կայացնելու իրավասություն, իսկ չհեռացնելու դեպքում՝ դրանց արգելափակում:
    Դիտվել է 441 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161