Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պատուհան դեպի Եվրոպա»՝ համատեղ արտադրության ֆիլմերի համար

07.30.2014


Ռուս կինեմատոգրաֆիստների հետ համատեղ նկարահանված Ժերար Դեպարդյեի «Վիկտոր» և լեհ ռեժիսոր Քշիշտով Զանուսիի «Օտար մարմին» ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներով՝ Ռուսաստանի Վիբորգ քաղաքում օգոստոսի 8-ին կմեկնարկի «Օկնո վ Եվրոպու» («Պատուհան դեպի Եվրոպա») միջազգային կինոփառատոնը: Այդ մասին կինոփառատոնի գլխավոր տնօրեն Գևորգ Ներսիսյանի հաղորդած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Գլխավոր տնօրենը նշել է, որ իրենց փառատոնի յուրահատկությունն այն է, որ ծրագրում ներառված են տարբեր երկրների համատեղ արտադրության ֆիլմեր: Նրա ասելով այդպիսի ֆիլմեր արտադրելու հետաքրքրության աճը զգացվում ամբողջ աշխարհում:

Վիբորգի փառատոնին մրցութային հայտ են ներկայացրել 65 ֆիլմ, որոնցից 13-ին հնարավորություն է տրվել մասնակցել հիմնական ստուգատեսին:
Փառատոնը կեզրափակվի օգոստոսի 15-ին՝ ռուս հայտնի դերասան և ռեժիսոր Վերա Գլագոլևայի «Երկու կին» ֆիլմով, որը նկարահանվել է ըստ ռուս դասական գրող Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսի:
    Դիտվել է 463 անգամ