Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իտալիայում փակվել է հնագույն տպագիր լրատվամիջոցներից մեկը

07.30.2014


2014թ.-ի օգոստոսի 1-ից կդադարեցվի 67 տարի Իտալիայի կոմունիստական կուսակցության գաղափարախոսական օրգանը հանդիսացող « L՝Unita» թերթի հրատարակությունը: Այդ մասին պարբերականի կայքում արված հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:

Իտալիայի կոմունիստների առաջնորդ Անտոնիո Գրամշիի կողմից 1924թ.-ին հիմնադրված թերթը այդ երկրի հնագույն ամենօրյա տպագիր լրատվամիջոցներից էր, որը կոմունիստական կուսակցության խոսափողի դերը կատարեց մինչև 1991թ.-ն: Դրանից հետո պարբերականը սկսեց հրատարակվել որպես Իտալիայի ձախ կենտրոնամետ «Ժողովրդավարական կուսակցության» գաղափարները ներկայացնող լրատվամիջոց:

«Ճանապարհի վերջը: Երեքամսյա պայքարից հետո դա նրանց հաջողվեց; Նրանք սպանեցին թերթին»,- ասված է խմբագրակազմի կողմից կայքում արված հայտարարությունում:

Ֆինանսական ծանր վիճակում հայտնվելու հետևանքով իր գործունեությունը դադարեցնող թերթի 80 հոգիանոց անձնակազմը ստիպված կլինի իր համար գտնել նոր աշխատանք:
    Դիտվել է 538 անգամ