Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետրոպոլիտեն-օպերան պետք է անհապաղ կրճատի ծախսերը

08.01.2014

Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի ղեկավարության և արտիստների, նվագախմբի և երգչախմբի շահերը ներկայացնող արհմիությունների միջև նոր աշխատանքային պայմանագիր կնքելու շուրջ առաջացել են անհամաձայնություններ, որոնք ստացել են դաշնային նշանակություն: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այսօր, Երևանի ժամանակով առավոտյան 8:00-ին լրացել է նոր աշխատանքային պայմանագիրը թատրոնի աշխատակիցների կողմից ստորագրելու համար նշանակված ժամկետը: Եթե այդ բանը տեղի չի ունեցել, ապա թատրոնում կսկսվի լոկաութ, ինչը նշանակում է, որ թատրոնի բոլոր աշխատակիցներին ղեկավարությունը չի թողնի մտնել աշխատավայր, նրանց չի տա աշխավարձ, բայց և չի ազատի աշխատանքից:

Ղեկավարությունը պնդում է, որ աշխատանքային պայմանագրով թատրոնի աշխատակիցների աշխատավարձը զգալիորեն պետք է կրճատվեն, ինչին արհմիությունները կտրականապես դեմ են:

Կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս և առաջացել է Վաշինգթոնի ներկայացուցչի միջամտության անհրաժեշտությունը: Այդ դերակատարությունը հանձնարարվել է ԱՄՆ Միջնորդության և հաշտեցման դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Էլիսոն Բեքին:

Օպերայի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է գնալ փոխզիջումների և հույս ունի այդ ձևով արհմիություններից ստանալ համարժեք պատասխան:

Հունիսին թատրոնի մենեջեր Փիթեր Հելբը հայտարարել էր, որ Մետրոպոլիտեն-օպերան պետք է անհապաղ սկսի կրճատել ծախսերը, հակառակ դեպքում 2 տարի հետո թատրոնը կսննկանա:

Հելբի կարծիքով այդ սպառնալիքի դեմն առնելու առաջին քայլը կարող է լինել աշխատավարձի համակարգի վերանայումը: Հիմա օպերայի բյուջեն կազմում է 327 մլն դոլար, որից 214 մլն-ը արտիստներին տրվող աշխատավարձն է: Մենեջերը առաջարկում է այդ թիվը նվազեցնել 16 տոկոսով:

Հիմա դերասանները, երգչախումբը և նվագախումբը շաբաթը 4 ներկայացման համար ստանում են երաշխավորված աշխատավարձ, թեև, իրականում, մասնակցում են ավելի քիչ ներկայացումների:

Իսկ փորձերը վարձատրվում են լրացուցիչ: Բացի այդ, բժշկական բարձր ապահովագրությունից զատ, արտիստներին նաև տարեկան 8-16 շաբաթ վճարովի արձակուրդի հնարավորություն է ընձեռվում:

Հելբի առաջարկությունը միանգամից առաջացրեց արհմիությունների զայրույթը: Նրանք հանդիմանում են մենեջերին և նշում, որ Մետրոպոլիտեն օպերայի շատ ներկայացումների տոմսերի արժեքը չափազանց բարձր է և առաջարկում են թատրոնի ծախսերը կրճատել ոչ թե աշխատակիցների աշխատավարձի, այլ հագուստների ու դեկորացիաների վրա կատարվող ծախսերի հաշվին:

Այնուամենայնիվ, եթե լոկաութը իրականա, ապա չի բացառվում, որ կխախտվի հռչակավոր օպերայի սեպտեմբերի 22-ին Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայով մեկնարկող նոր՝ 2014-2015թթ.-երի թատերաշրջանի նախապատրաստության գրաֆիկը:

Ասենք, որ Մետրոպոլիտեն օպերայում արդեն մեկ անգամ, 1980թ.-ին եղել է լոկաութ: Այդ ժամանակ տարաձայնությունները կարգավորելու համար պահանջվեց 11 շաբաթ, իսկ հետևանքն այն եղավ, որ թատերաշրջանը, սեպտեմբերի փոխարեն, բացվեց դեկտեմբեր ամսին:

Մետրոպոլիտեն օպերան հանդիսանում է Մանհեթենում գտնվող խոշոր մշակութային Լինկոլն-կենտրոնի մասը: 2013-2014թթ.-երի թատերաշրջանն այստեղ ավարտվել է մայիսին:
    Դիտվել է 501 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ