Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է գեղարվեստական դիմահարդարման պիոները

08.02.2014

ԱՄՆ-ում, կյանքի 92-րդ տարում վախճանվել է հոլլիվուդյան հայտնի դիմահարդար-նկարիչ Դիք Սմիթը, ում համարում են գեղարվեստական մակիյաժի պիոները: Վարպետի մահվան մասին իր «Twitter»-ում հայտնել է նրա աշակերտ Ռիք Բեյքերը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Վարպետը հեռացավ: Իմ բարեկամ և ուսուցիչ Դիք Սմիթն այլևս մեր հետ չի: Աշխարհն այլևս առաջվանը չի լինի»,- գրել է նա:

Ըստ մասնագետների, Դիք Սմիթի գործերը ժամանակակից գեղարվեստական դիմահարդարման մեջ հիմնարար դեր են ունեցել և արդեն երկար ժամանակ օգտագործվում են կինոյում: Օրինակ, նա լայն կիրառության մեջ ներդրեց կինոյում հեղուկ լատեքսը, որը օգնեց դերասանների կերպարները դարձնել առավել իրական և դիտարժան:

Դիք Սմիթի առավել հայտնի աշխատանքներից են Մառլոն Բրանդոյի դիմահարդարումը «Կնքահայրը» և Լինդի Բլերի «Հրեշին հալածողը» ֆիլմերում կամ «Ամադեուս», «Պահապանը», «Տաքսիստները» կինոնկարների հերոսների դիմահարդարումները:

Դիք Սմիթը ծնվել է 1922թ.-ի հունիսի 26-ին, Նյու-Յորքի նահանգում: Ընդունվելով Յեյլի համալսարանը, նա հրապուրվել է դիմահարդարմամբ և ամբողջությամբ տրվել է այդ մասնագիտությանը: 1945թ.-ին Սմիթը, հրավեր ստանալով աշխատել «NBC» հեռուստաալիքում՝ դարձավ հեռուստատեսային առաջին դիմահարդարը:

2012թ.-ին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան նկարիչ-դիմահարդարին շնորհեց «Օսկար»՝ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ նշանակալից ներդրման համար, իսկ իր առաջին «Ոսկե ասպետը» Դիք Սմիթը ստացել է 1985թ.-ին՝ «Ամադեուս» ֆիլմի համար:
    Դիտվել է 394 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396