Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սպառնում է 500 մշակութային գործիչների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ

08.04.2014


Ուկրաինան նախապատրաստվում է կազմել ռուսաստանցի 500 մշակութային գործիչների անուններից կազմված «սև ցուցակ», որոնց մուտքը այդ երկիր պիտի արգելվի: Ցուցակում կընդգրկվեն այն մշակութային գործիչները, ովքեր իրենց համակրանքն են արտահայտել Ուկրաինայի և Ղրիմի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը: Այդ մասին ռուսական տարբեր լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հիմնավորելով «սև ցուցակ»-ներ կազմելու ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկվող նախապատրաստությունները Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ ճիշտ է համարում, որպեսզի «...նրանց (ռուսաստանցի մշակութային գործիչներին-խմբ.) հնարավորություն չտրվի դրամ աշխատել Ուկրաինայում կազմակերպվող համարգներով: Թող նրանք գնան և հանդես գան Ղրիմում»,- ասել է ՆԳ նախարարի խորհրդականը:

«Առայժմ դա ուկրաինական պաշտոնյաներից մեկի մասնավոր կարծիքն է: Ես հուսով եմ, որ, համենայնդեպս, Ուկրաինան չի խելացնորվել, որպեսզի իրականացնի այդպիսի ֆանտասմագորիկ գաղափարներ»,-ՆԳ նախարարի խորհրդականի հայտարարությանն ի պատասխան ասել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
    Դիտվել է 511 անգամ