Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անիմացիայի ոլորտում մեծահամբավ ստուդիան դադարեցրել է գործունեությունը

08.04.2014

Շուրջ 30-ամյա հաջող ստեղծագործական գործունեությունից հետո իր աշխատանքները ստիպված է եղել դադարեցնել ճապոնացի նշանավոր անիմատոր-ռեժիսոր և սցենարիստ Հայաո Միյաձակիի հիմնաած «Ghibli» կինոստուդիան: Այդ մասին անգլիական «The Guardian» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:

«The Guardian»-ը, հղում անելով ստուդիայի իր աղբյուրներին հաղորդում է, որ նման որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ այստեղ արտադրված վերջին ֆիլմերի արտադրության համար կատարված ծախսերը չեն վերականգնվել:

Ասենք, որ 1985թ.-ին հիմնադրված «Ghibli» կինոստուդիայում արտադրված «Ուրվականներից քշվածները» անիմացիոն ֆիլմը 2002թ.-ին արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Այդ նույն թվին այս ֆիլմը նվաճել է նաև Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակը:
    Դիտվել է 616 անգամ