Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Անխորտակ ժայռ»-ը մշակույթի գլխին կախված սպառնալիք

08.05.2014


Իսրայելի Նեգևի Բեն-Գուրիոնի համալսարանի պարային խումբը հրաժարվել է մասնակցել Օգոստոսի 9-12-ը Շոտլանդիայում կայանալիք խոշոր միջազգային մասնագիտական ստուգատեսին՝ Էդինբուրգի «Ֆրինջ» պարի փառատոնին՝ կապված անվտանգության նկատառումներին հետ: Այդ մասին «jta.org» լրատվական կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Համալսարանի ղեկավաությունը այդպիսի որոշումը կայացրել է՝ կապված աշխարհի տարբեր երկրներում նկատվող հակասեմիթական տրամադրությունների աշխուժացման հետ, որն առաջացել է Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից անցկացվող «Անխորտակ ժայռ» ռազմական գործողության հետևանքով:

Բեն-Գուրիոնի համալսարանի ղեկավար, պրոֆեսոր Ռիվքա Քարմին ասել է, որ իրենց զգուշացրել են Շոտլանդիայում հրեական ուսանողական պարային խմբին սպասվող հավանական վտանգի մասին:

«Պարային խմբի անդամների անվտանգությունը շատ ավելի կարևոր գործոն է և այս հարցում որևէ փոխզիջման տարբերակ չկա»,- ասել է պրոֆեսոր Քարմին: Նա ստեղծված իրավիճակը որակել է «ամոթալի» և հայտարարել, որ այսօր գեղարվեստական լեզվի միջոցով ինքնարտահայտումը ենթարկվում է ծանր փորձության:

Հրապարակման մեջ կա հիշեցում այն մասին, որ Էդինբուրգում ավելի վաղ հարձակման է ենթարկվել պետության կողմից ֆինանսավորվող իսրայելական «Ինկուբատոր» թատրոնը, որը շոտլանդացի հանդիսատեսներին պիտի ներկայացներ «Այս քաղաքը» բեմադրությունը: Կազմակերպիչների պահանջով հյուրախաղերը չեղյալ են համարվել և ինչպես վկայում է հրեկան լրատվական կայքը, այժմ «արտիստները ելույթ են ունենում փողոցներում»:

«Մենք աշխատում ենք պահպանել մեր լավ տրամադրությունը: Մենք փնտրում ենք ելույթի համար հարմար նոր տեղ, մենք երգում ենք փողոցներում՝ հանուն խաղաղության»,- ասել է բրիտանական «Guardian» պարբերականին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արիք Էշեթը:
    Դիտվել է 563 անգամ