Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տուն թանգարանից գողացել են 77 մլն ռուբլի ընդհանուր արժեքով 5 նկար

08.06.2014


Ռուսաստանի Իվանովոյի մարզի Պլես քաղաքի թանգարանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 5-ին, գողացել են ռուս նշանավոր բնանկարիչ Լևիտանի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 77 մլն ռուբլի: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հանցագործությունը կատարվել է երկու ավազակների կողմից, իսկ գողացված նկարներից յուրաքանչյուրը ապահվագրված է եղել 13-20 մլն ռուբլով:
Իվանովոյի մարզի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի ասելով սա ոչ բարի նպատակներով ռուս նկարչի տուն-թանգարան թափանցելու առաջին դեպքը չէ: Վերջին անգամ մի այդպիսի ավազակային քայլ էլ կատարվել է մոտ մեկ տարի առաջ: Սակայն այդ ժամանակ հանցագործները թանգարանից հեռացել են ձեռնունայն՝ քանի որ աշխատել է պաշտպանության համակարգը:

Այս անգամ ևս ազդանշանային համակարգն աշխատել է ժամանակին և անխափան, սակայն գողերն ավելի արագ են կատարել իրենց սև գործն ու հեռացել, քան հասցրել են դեպքի վայր ժամանել թանգարանի անվտանգության համար պատասխանատու ծառայությունների աշխատակիցները:

Լևիտանը ռուս հայտնի բնանկարիչ է: Նրանից ժառանգություն է մնացել ավելի քան հազար նկար, էտյուդ, մատիտանկար և էսքիզներ: Նկարչի աշխատանքների մեծ մասը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Պլես քաղաքում գտնվող նրա տուն-թանգարանը, որը միակն է Ռուսաստանում, բացվել է 1972թ.-ին: Լևիտանն այս քաղաք է ժամանել 1888 թ.-ին: Այստեղ գտնվելու ընթացքում ստեղծել է, այսօր արդեն շատ ճանաչված 23 նկար և մոտ 200 մատիտանկարներ, էտյուդներ, ճեպանկարներ:
    Դիտվել է 799 անգամ