Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինական կինոյի գոյությանը վտանգ է սպառնում

08.06.2014


Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Կինոյի հարցերով պետական գործակալության տարեկան բյուջեն հասցնել 34 մլն հրիվենի ($2,8 մլն): Դա 6 աանգամ ավելի քիչ է, քան ուկրաինական կինոյի համար պետությունը հատկացրել էր 2011թ.-ին և ավելի քան 20 անգամ զիջում է եվրոպական երկրների այդ ոլորտի բաժին հասնող հատկացումներին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Ըստ Կինոյի ասսոցիացիայի անդամների, 2015թ-ի համար նախատեսված ֆինանսավորման ծավալը չի համապատասխանում զարգացող եվրոպական երկրի պահանջմունքներին:

Այդ կապակցությամբ կինոգործիչները նամակով դիմել են իրենց երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին և նշել, որ այդ ֆինանսավոմամբ կինոարտադրությունը իրենց երկրում կանգ կառնի և կդադարի հայրենական կինոյի ինտեգրացումը համաշխարհային կինոյին:

«Ելնելով արևելաեվրոպական այնպիսի երկրների փորձից, ինչպիսիք են Լեհաստանը, Սլովենյան, Չերնոգորիան, Լիտվան, Լատվիան և Մակեդոնիան և բնակչության թվաքանակի համաեմատությամբ նրանց կինոարտադրության վիճակը, Ուկրաինայում կինոյի ֆինանսավորման ծավալը պետք է տարեկան կազմի 40-55 մլն եվրո»,- նշում են ոլորտի մասնագետները և վարչապետին կոչ են անում հրաժարվել կինոյին հատկացվելիք ֆինանսավորման կռճատման գաղափարից:

Նշենք, որ 2014-ին ուկրաինական կինոյի պետական ֆինանսավորման ծավալը կազմել է գրեթե 35 մլն հրիվեն ($ 3 մլն), 2013 թ.-ին ՝ 157 մլն հրիվեն (ավելի քան $13 մլն):
    Դիտվել է 527 անգամ