Ռիչարդ 3-րդը կվերահուղարկավորվի տաճարում08.08.2014
Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդի աճյունի մնացորդները, որոնք հնագետները երկու տարի առաջ հայտնաբերել էին Լեսթեր քաղաքի ավտոկայանատեղիներից մեկի հողի տակ, 2015 թ.-ի մարտին կվերահուղարկավորվեն: Այդ մասին Լեսթեր քաղաքի մայր տաճարի ղեկավարության տարածած հայտաարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Լեսթերում իրականացվելիք այդ արարողության պլանի համաձայն Ռիչարդ 3-րդի աճյունի մնացորդները, որ այժմ պահվում են քաղաքի համալսարանի շենքում, պատվո շքախմբի ուղեկցությամբ մարտի 22-ին, թագավորի վերջին ճակատամարտի՝ Բոսուորթի միջով տանելուց հետո, 3 օր կմնան տաճարում, որտեղ հանրության առջև մուտքը բաց կլինի:
Հուղարկավորությունը կկատարվի մարտի 26-ին:
Այս որոշումը հակասում է 530 տարի առաջ ճակատամարտում զոհված Ռիչարդ 3-րդի հեռավոր ազգականների ցանկությանը: Նրանք պահանջում էին, որ հուղարկավորությունը կատարվի Յորքում, որտեղ թագավորի 26 ամսյա ղեկավարության ընթացքում գտնվում էր նրա հյուսիսային բազան: Ռիչարդ 3-րդը Անգլիայի վերջին թագավորն է, ում կյանքն ավարտվել է պատերազմի դաշտում:
Բրիտանիայի մայրաքաղաքի Բարձր դատարանը 2014թ.-ի մայիսին անհիմն է համարել Ռիչարդ 3-րդի սերունդների պահանջը՝ նրա վերաթաղման տեղի հարցը փոխելու վերաբերյալ: Այսպիսով, թագավորի աճյունի մնացորդները հողին կհանձնվեն կենտրոնական Անգլիայում գտնվող Լեսթեր քաղաքի մայր տաճարում:
Ռիչարդ 3-րդը Բրիտանիայի պատմության ամենահակասական կերպարներից մեկն է: Նրա կյանքն ու մահը պատված են բազմաթիվ գաղտնիքներով ու առեղծվածներով: Հայտնի է, որ նա զոհվել է Բոսուորթի մոտ՝ 1485թ.-ին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ: Այդ դեպքը վերջ դրեց Կարմիր և Սպիտակ վարդերի եղբայրասպան պատերազմին:
Վկայությունների մեծ մասի համաձայն, թագավորի մարմինը թաղվել է Լեսթերի Գրեյ-Ֆրայերս ֆրանսիական մենաստանում: Կատարված պեղումներն ու հետազոտությունները հաստատեցին, որ գտնված մարդկային մարմնի մնացորդներն, իրոք Ռիչարդ 3-րդին են:
Լեսթերում հույս ունեն, որ Շեքսպիրի կողմից դրամատիկական հզոր մեկնաբանությամբ ներկայացված այդ թագավորի գերեզմանը կգրավի շատ հետաքրքրասերների ու զբոսաշրջիկների ուշադրությունը: