Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալեն Դելոնը հիվանդանոցում է դեմքի ջղի ֆունկցիայի խախտման պատճառով

08.08.2014


Ալեն Դելոնը Փարիզի «Լարիբուազեր» հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե թիկունքի շրջանում ունեցած անտանելի ցավերի, այլ դեմքի ջղի ֆունկցիայի խախտման պատճառով: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նրա հետ կատարվել է համապատասխան վիրահատական գործողություն: Նրան հիվանդանոց են ուղեկցել դուստրը՝ Անուշկան և նախկին կինը՝ Նաթալին:

Ըստ «Le Point» հանդեսի համացանցային տարբերակի, դերասանի հոսպիտալացումը նախօրոք պլանավորված է եղել: Պարբերականը նշել է, որ Դելոնը «տառապում էր պարբերաբար կրկնվող գլխացավերից: Նա հիվանդանոցից դուրս կգրվի «երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին»:

Վերջին անգամ Ալեն Դելոնը հոսպիտալացվել էր 2012թ.-ի գարնանը՝ կապված սրտի անկանոն աշխատանքի հետ:
    Դիտվել է 507 անգամ