Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ճապոնիայում նշեցին Կոմիտասի 145-ամյակը

08.09.2014

Օրերս Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգային դահլիճում, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան անմիջական օժանդակությամբ, կայացել է ճապոնացի դաշնակահար Թաքահիրո Աքիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: Այդ մասին «lratvakan.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Համերգի ընթացքում, որին ներկա են եղել նաև ճապոնական մշակույթի գործիչներ, կատարվել են Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ կոմիտասյան ստեղծագործություններ:

Թաքահիրո Աքիբան ավարտել է Տոկիոյի արվեստի համալսարանի դաշնամուրի բաժինը, որից հետո իր վարպետությունը հղկել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ.-ին Թաքահիրո Աքիբան արժանացել է Գերմանիայում անցկացվող «Կոմիտաս» միջազգային փառատոնի առաջին մրցանակին:
    Դիտվել է 475 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106