Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանի հիմնած հիմնադրամից երեխաները գումարները կստանան մաս առ մաս

08.13.2014

Դերասան Ռոբին Վիլյամսը, ում մարմինը երեկ հայտնաբերվել է Կալիֆորնիայի իր տանը կախված վիճակում, իր երեխաներին է թողել ժառանգություն, որը նրանց կբաժանվի մաս-մաս: Այդ մասին «tmz.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Համաձայն էլեկտրոնային լրատվամիջոցի, Վիլյամսը 2009թ-ին իր երեք երեխաների համար հիմնել է հիմնադրամ, սակայն չի տեղեկացվում թե ինչ գումարի մասին է խոսք գնում:

Դերասանը պայման է դրել, որպեսզի երեխաները հիմնադրամից նախ ստանան գումարների 1/3 մասը, երբ կբոլորեն իրենց 21-ամյակը: Իսկ մնացած գումարի կեսը նրանցից յուրաքանչյուրը կստանա 25 տարեկան դառնալուց հետո, ապա՝ մնացածը, երբ կբոլորի յուրաքանչյուրի 30-ը:

Նշենք, որ հիմա Վիլյամսի ավագ որդին՝ Զաքարին 31, աղջիկը Զելդան՝ 25, իսկ կրտսեր որդին՝ Քոդին 22 տարեկան են:

Լուրեր կան այն մասին, որ դերասանը ինչ-ինչ ֆինանսական խնդիրներ է ունեցել, քանի որ իր մահից ոչ շատ առաջ փորձել է 20 մլն դոլարով վաճառել Կալիֆորնիայում գտնվող իր առանձնատունը: Խոսվում է նաև այն մասին, որ 2012թ.-ին Ռոբին Վիլյամսի կարողությունը գնահատվել է 130 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 63 տարեկան հասակում կախվելով ինքնասպան է եղել ամերիկյան կինոյի աստղ Ռոբին Վիլյամսը: Դերասանի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը կեսօրին մոտ՝ Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը:
    Դիտվել է 448 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244