Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներառական պարի մրցույթը ընդարձակում է աշխարհագրությունը

08.14.2014


Եկող՝ 2015թ.-ի ապրիլի 5-6-ը Նիդերլանդներում կկայանա «Holand Dans Spektakel» ներառական պարի 26-րդ մրցույթը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «inclusive-dance.ru»-ին:

Քեյք քաղաքում ավանդաբար անցկացվող ստուգատեսը յուրահատուկ է այնքանով, որ այստեղ մրցույթին մասնակցում են նաև սահմանափակ ունակություններով մարդիկ, որոնք հնարավորություն են ստանում հավասար մրցապայքարի մեջ մտնել ոչ միայն միմյանց միջև, այլև մյուս մասնակիցների հետ:

Լրատվամիջոցը նշում է, որ դեռ անցյալ դարի 70-ականներին իր պատմությունը սկսած «Holand Dans Spektakel»-ը այսօր համարվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց աշխարհի գավաթի, փողոցի պարերի, լատինամերիկյան ու պարահանդեսային պարերի մի բաղադրիչը:

Ամեն տարի զատկի կիրակի օրերին անցկացվող մրցույթը միտում ունի անընդհատ ընդարձակել մասնակիցների սահմանը: Օրինակ, 2014 թ.-ի ապրիլին ներառական պարի մրցույթին մասնակցում էին ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Holand Dans Spektakel»-ը բաց մրցույթ է: Այս միջոցառմանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով գրանցվի մրցույթի կայքում որպես մենապարի, զուգապարի կամ խմբային պարի կատարող: Մրցույթի 10 եվրո արժեցող մուտքի տոմսի համար վճարում են հավասարապես բոլորը՝ թե հանդիսատեսները, թե մասնակիցները և թե մարզիչները:
    Դիտվել է 455 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828