Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այլանդակների վերջին կրկեսներից մեկը Ամերիկայում

08.14.2014


Այսօր ապրող ամենափոքր կանանցից մեկը, նոր սեզոնում, կհայտնվի «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում, իր «Twitter»-ում հաղորդել է պատումի հեղինակներից Ռայան Մերֆին: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մերֆին իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում սերիալի գլխավոր դերակատար Ջեսիկա Լենգը գրկած պահում է փոքրամարմին, ընդամենը 63 սմ հասակ ունեցող 20-ամյա Յոթի Ամգեին, ում քաշն ընդամենը 5,2 կիլոգրամ է:

Ամգեն ազգությամբ հնդկուհի է, Նագպար քաղաքից: Ամերիկյան սերիալի «Ֆրիք շոու» անունը ստացած սեզոնը, որտեղ նա կնակարահնվի, հեռուստաէկրանին հայտնվելու նրա առաջին հնարավորությունը չի: Մինչ այդ Ամգեն Հնդկաստանում մասնակցել է «Bug Boss 6» իրական շոուին, որի բոլոր մասնակիցները ապրում են միևնույն տանը և միմյանց հետ մրցում տարբեր ասպարեզներում:

Բացի այդ, 2009 թ.-ին թողարկվեց փոքրիկ կնոջ մասին մի վավերագրական ֆիլմ, որը ուներ հետևյալ վերնագիրը. «Բոդի-շոկ. Պարմանուհին երկու ոտնաչափ հասակով»:

Ագեի փոքր հասակը Փարրո-Մարիի հիվանդության կամ ախոնդրոպլազիի հետևանք է: Դա ժառանգական հիվանդություն է, որը հասցնում է երկար ոսկորների թերզարգացման, իսկ դրա արդյունքում՝ թզուկության:

«Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալը կմեկնարկի «FX» հեռուստատեսությամբ՝ հոկտեմբերին: «Ֆրիք շոու»-ի իրադարձությունները տեղի են ունենում 1950 թ.-ին: Ջեսիկա Լենգը կխաղա գերմանուհի էմիգրանտին, ով ղեկավարում է այլանդակների վերջին կրկեսներից մեկը (Ֆրիք շոուն) Ամերիկայում:
    Դիտվել է 471 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183