Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հունգարիայում բացվել է Ուկրաինայի հումանիտար աղետը ներկայացնող ցուցահանդես

08.14.2014


Բուդապեշտում բացվել է «Հումանիտար աղետ Ուկրաինայում» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Հունգարիայի հակաֆաշիստական լիգայի կողմից կազմակերպված ցուցադրանքը կազմված է «Առանց մանկության իրավունքի», «Առանց ապագայի իրավունքի» և «Առանց կյանքի իրավունքի» անունները կրող բաժիններից:

Ցուցահանդեսի կազմակերպիչները հույս ունեն, որ հանրությանը ներկայացրած լուսանկարներով իրենք կառաջացնեն Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում տեղի ունեցող մարդկային ողբերգության նկատմամբ սարսափ, որտեղ զանգվածաբար սպանվում են խաղաղ բնակիչներ, չկան դեղեր, սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր և, որպես այդ ամենի օրինաչափ հետևանք՝ փախստական զանգվածներ, որոնք փրկության եզր են փնտրում Ռուսաստանում կամ երկրի հարևան շրջաններում:

Այս միջոցառման կազմակերպիչները նշել են նաև, որ «ցուցահանդեսում տեղ գտած լուսանկարները փաստագրական վկայություններ են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հումանիտար աղետի մասին, որը տեղի է ունենում Եվրոպայի կենտրոնում»:

2014թ.-ի հուլիսին մի այսպիսի ցուցահանդես էլ կազմակերպվել էր Վարշավայում՝ նվիրված 2014թ.-ի մայիսի 2-ին Օդեսայի արհմիությունների տանը տեղի ունեցած դեպքերին: Այդ միջոցառման ժամանակ հաղորդում տարածվեց, որ վանդալները հարձակվել են և ցուցահանդեսի սրահի պատերին գրել զանազան վիրավորական արտահայտություններ, սակայն ներկայացված աշխատանքներին ձեռք չէին տվել:

    Դիտվել է 432 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697