Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիլյամսի մոտ ընկած է եղել սայրին չորացած արյուն հիշեցնող նյութով մատիտ սրելու դանակ

08.15.2014

Վերջին ժամանակներում դերասան Ռոբին Վիլյամսի մոտ նկատվել են Պարկինսոնի հիվանդության նախնական նշաններ: Այդ մասին հաղորդել է հոլլիվուդյան «The Wrap» պարբերականը՝ հղում անելով Վիլյամսի կնոջը՝ Սյուզան Շնայդերին: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կնոջ ասելով, Վիլյամսը չի ցանկացել հայտնել իր հիվանդության մասին : Մահից առաջ դերասանը ալկոհոլ կամ թմրանյութ չի օգտագործել, ավելացրել է Շնայդերը:

Դերասնի մահը վրա է հասել կախվելու միջոցով առաջացած շնչահեղձման պատճառով: Ոստիկանությունում ասել են, որ մարմինը հայտնաբերել են պարանոցից կապած գոտով, որի ծայրը ամրացված է եղել զուգարանի դռան և շրջանակի արանքում:

Ինչպես հաղորդել է մամլո ասուլիսի ժամանակ Կալիֆորնիայի Մարին տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչ Քիթ Բոյդը, դերասանի մարմինը հայտնաբերել է նրա օգնականը, ով բացել է ննջարանի դուռը, քանի որ Վիլյամսը դռան թակոցին չի արձագանքել:

Բոյդի ասելով, մահացածի ձախ դաստակի ներսի հատվածում հայտնաբերվել են կտրված վերքեր: Նրա մոտ ընկած է եղել մատիտ սրելու դանակ, որի սայրին հայտնաբերվել է չորացած արյուն հիշեցնող նյութ: Ոստկանությունը չի հայտնել, թե արդյո՞ք դերասանը թողել է որևէ գրություն մահից առաջ:

Ասենք, որ ավելի վաղ Ռոբին Վիլյամսը բուժման կուրս է անցել թմրանյութային կախվածությունից, իսկ հինգ տարի առաջ ենթարկվել է սրտի վիրահատության:
    Դիտվել է 360 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163