Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փողոցի նկարիչները ռեժիսորին մեղադրում են հեղինակային իրավունքները խախտելու մեջ

08.15.2014


ԱՄՆ-ի Իլինոյսի դաշնային դատարան են դիմել Jaz, Ever և Troy Lovegates, aka Other կեղծանուններով հանդես եկող փողոցի նկարիչները՝ ընդդեմ հայտնի կինոռեժիսոր,«Թեորեմա զրո» ֆիլմի հեղինակ Թերրի Գիլլիամի: Այդ մասին «okolo.me»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:

Դիմումի հեղինակները, ըստ ներկայացված հայցի, Գիլիամին մեղադրում են իրենց փողոցային ստեղծագործությունները որպես դեկորացիա ֆիլմում օգտագործելու, դրանով իսկ՝ իրենց հեղինակային իրավունքները խախտելու մեջ:

«Թեորեմա զրո» ֆիլմը նկարահանվել է Բուխարեստում: Սյուժեի համաձայն, գլխավոր հերոսի տան պատին կա մի պատկեր, որը արգենտինացի և կանադացի նկարիչները համարում են Բուենոս-Այրեսում ստեղծած «Կաստիլիո» վերնագիրը կրող իրենց գրաֆֆիտի անօրինական վերարտադրությունը: Հայցում նշված է, որ այդ գրաֆիտը «հայտնի է ամբողջ աշխարհում և անմիջապես ճանաչելի է»: Բացի այդ, այն գրանցված է հեղինակային իրավունքների պաշտպանության բյուրոյում:

Նկարիչները պատրաստվում են պատասխանատվության կանչել ոչ միայն ռեժիսորին, այև բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ ֆիլմի ստեղծմանը:
    Դիտվել է 910 անգամ