Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցանկանում են աշխարհին ցույց տալ, թե որքան բարի մարդ է Ռոբին Վիլիամսը

08.18.2014

Կյանքի հետ իր հաշիվները փակելուց մի քանի ամիս առաջ, ամերիկյան կինոաստղ Ռոբին Վիլիամսը կատարել է իր վերջին տեսագրություն-հաղորդագրություններից մեկը՝ ուղղված անբուժելի հիվանդությամբ տառապող մի երիտասարդ կնոջ:

21-ամյա Վիվիան Ուոլլերի մոտ բժիշկները հայտնաբերել են չարորակ ուռուցք, որը արդեն տարածված է եղել գրեթե նրա ամբողջ օրգանիզմում: Երիտասարդ կինը կազմել է իր «վերջին գործերի ցուցակը», որտեղ նշել է նաև Ռոբին Վիլյամսի հետ հանդիպելու իր ցանկությունը և հույս հայտնել, որ մինչև մահը վրա կհասնի, ինքը կհասցնի հանդիպել սիրելի արտիստին:

Ավելի ուշ նրա վիճակն ավելի է ծանրացել և Վիվիանը չի կարողացել Նոր Զելանդիայի հարազատ Օքլանդ քաղաքից մեկնել Ամերիկա: Բարեկամները որոշել են օգնել երիտասարդ կնոջը: Նրանք նամակ են ուղարկել 63-ամյա կատակերգակին, որից հետո Ռոբին Վիլյամսը նրան է հասցեագրել իր տեսագրված կարճ հաղորդագրությունը:

«Ողջույն, Վիվիան: Ես Ռոբին Վիլյամսն եմ: Ինչպե՞ս է այդտեղ՝ Նոր Զելանդիայում: Ես քեզ, Ջեկին և Սոֆիին (Վիվիանի ամուսնուն և դստերն) եմ ուղարկում իմ ամբողջ սերը, այդ իսկ պատճառով ինձ կարող ես հանել քո «գործերի ցուցակից»,- տեսագրության մեջ ասում է Ռոբին Վիլյամսը: Այնուհետև, արտիստը կատարել է մի կարճ երգ և Վիվիանին փոխանցել օդային համբույրներ: (Դիտել տեսագրությունը)

Վիվիանի ամուսնու՝ Ջեկի ասելով, կինը չէր հավատում, որ Ռոբինը կատարել է նրա երազանքը: Նա նաև ասել է, որ Վիվիանի հետ դեռ չեն քննարկել արտիստի ինքնասպանության ցավոտ թեման: «Մենք պարզապես վայելում ենք կյանքը և ժամանակը անցկացնում ենք միասին»,- ասել է Ջեկը: Նշենք, որ նա ուՎիվիանը ամուսնացել են 2014թ.-ի փետրվարին:


Ջեկը բացատրել է, որ ինքը և կինը որոշել են այս տեսահաղորդագրության մասին պատմել, քանի որ սիրում են Ռոբին Վիլիամսին և ցանկանում են աշխարհին ցույց տալ, թե որքան բարի մարդ է նա:

Ռոբին Վիլյամսը ինքնասպան է եղել կյանքի 63-րդ տարում: Նրա մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը կեսօրին մոտ՝ Կալիֆորնիայի նահանգի Թիբուրոն քաղաքում գտնվող նրա տանը:
Վիլյամսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են. «Արթնացում», «Բժիշկ Ադամսը», «Թագավոր ձկնորսը», «Մահացած պոետների կազմակերպությունը», «Բարի լույս, Վիետնամ» և այլն:
    Դիտվել է 678 անգամ