Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խստացվում են մշակութային ժառանգությունը պահպանողների նկատմամբ պահանջները

08.18.2014

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է որոշում, որի համաձայն Ռուսաստանի ժողովուրդների մշակույթի օբյեկտների պահպանության գործունեության մեջ փոփոխվում են լիցենզավորման պահանջները: Այդ մասին «.interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

ՌԴ կառավարության կայքը տեղեկացնում է, որ փոփոխվել են մշակութային օջախների պահպանությունը իրականացելու համար հայցվորների նկատմամբ պահանջները, ավելի հստակեցված են այդպիսի գործունեություն իրականացնողների որակավորման և աշխատանքային փորձի հարցերը:

Բացի այդ փոփոխվել է լիցենզավորման պահանջների առավել կոպիտ համարվող խախտումների ցանկը:

Նոր փաստաթուղթն, օրինակ, կոպիտ խախտում է համարում մշակութային ժառանգության պահպանության գործում առանց անհրաժեշտ որակավորման և ստաժի մարդկանց ներգրավումը:
    Դիտվել է 616 անգամ