Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարզվում է Առնոլդ Շվարցենեգերի և Ջեթ Լիի հերոսները համասեռամոլներ են եղել

08.19.2014

«Անկասելիներ 3» ֆիլմում Առնոլդ Շվարցենեգերը և Ջեթ Լին մարմնավորում են համասեռամոլ զույգի: Այդ մասին կինոնկարի ռեժիսոր Պատրիկ Հյուզը հայտնել է «Grantland» պարբերականին:

Հյուզն այդ մասին արտահայտվել է՝ մեկնաբանելով ֆիլմի եզրափակիչ տեսարաններից մեկը, որի գործողությունները կատարվում են բարում: Այդ տեսարանի ընթացքում Շվարցենեգերի և Լիի հերոսները ողջագուրվում են և դա տեսնում է Սիլվեստեր Ստալոնեի հերոսը:

Հյուզն ասել է, որ իր կարծիքով, իրոք, ֆիլմի վերջում այդ կերպարների միջև միմյանց նկատմամբ առաջանում են նրբին զգացմունքներ:

Կինոնկարում նաև նկարահանվել են մասսայականություն վայելող մարտաֆիլմերի այլ դերասաններ՝ Ջեյսոն Սթեթհեմը, Դոլֆ Լունդգրենը, Ուեսլի Սնեյփսը և այլք: Այս շարքի առաջին ֆիլմը նկարահանվել է 2010թ.-ին:

«Անկասելիներ 3»-ը ամերիկյան վարձույթում հայտնվեց օգոստոսի 15-ին, սակայն դրա որակյալ կրկնօրինակն ավելի վաղ հայտնվել էր անօրինական վարձույթով զբաղվողների մոտ: Դա էլ պատճառ դարձավ, որ կինովարձույթում կինոժապավենը հարաբերական ձախողման ենթարկվեց:

Առնոլդ Շվարցենեգերը համասեռամոլության նկատմամբ հակասական վարքագիծ է դրսևորել, երբ Կալիֆորնիայի նահանգապետն էր, նշում է «interfax»-ը: Նա երկու անգամ վետո է դրել միասեռ ամուսնությունները Կալիֆորնիայում օրինականացնելու փորձերի վրա: Ավելի ուշ նա հայտարարել է, որ անձամբ իր համար ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է, սակայն ինքը չի խանգարի քաղաքացիներին ամուսնանալ նրանց հետ, ում նախընտրում են իրենք:

Նշենք, որ դերասանը որպես նահանգապետ անձամբ անցկացրել է ամուսնության 2 արարողակարգ՝ միասեռ զույգերի համար:
    Դիտվել է 532 անգամ