Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին աշխարհամարտի 100-ամյակը նշանավորում են համր ֆիլմերի ցուցադրությունով

08.19.2014


Պետերբուրգում Առաջին աշխարհամարտի սկիզբը նշում են 20-րդ դարի սկզբներին ստեղծագործած ռուս կինոռեժիսորների նկարահանած համր ֆիլմերի ցուցադրությամբ: Այդ տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Հանդիսատեսներին կներկայացվեն 3 կինոժապավեն՝ Միխայիլ Մարտինովի «Կրակով և արյունով», Բորիս Սվետլովի ռազմահայրենասիրական «Ալեկոծվել է աղքատ Ռուսաստանը և կրծքով կանգնել է հանուն սուրբ գործի» և Վլադիսլավ Ստարևիչի «Բելգիայի շուշանը» ֆիլմերը: Նշենք, որ վերջին ֆիլմում ռեժիսորն առաջին անգամ նկարահանումների ժամանակ համատեղել է խաղարկային և տիկնիկային անիմացիայի կադրեր:

«Հատուկ վերականգնված կինոժապավենները ստացվել են Ռուսաստանի Պետկինոյի ֆոնդերից, որի տրամադրության տակ կա կինոյի շատ հարուստ արխիվ»,- նշել են միջոցառման կազմակերպիչները:

Այս ցուցադրանքի շրջանակներում երեք այլ ֆիլմ էլ հանդիսատեսներին կներկայացվի մի փոքր ավելի ուշ՝ օգոստոսի 26-ին:
    Դիտվել է 504 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091