Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նկարահանումները հետաձգել են, քանի որ դերասանուհին սպասում է երեխայի

08.20.2014

Ծագումով ռուսաստանցի, հոլլիվուդյան հայտնի աստղ Միլա Յովովիչը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «Չարի կացարանը» 6 –րդ ֆիլմի նկարահանումները, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր դերում, հետաձգվում են մեկ տարով, քանի որ իր «ամուսին Փոլն ու ինքը հանկարծ պարզել են», որ սպասում են «ևս մեկ երեխայի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով արտիստուհու ֆեյսբուքյան էջին:

Միլա Յովովիչը նշել է, որ իրենք արդեն նախապատրաստվում էին մեկնել Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Քեյփթաուն, սակայն այդ ուրախալի նորությունը փոխել է իրենց պլանները:

«Բոլորի համար էլ լավ կլինի, եթե նկարահանումները հետաձգենք մինչև երեխայի ծնվելը: Ֆիլմում ես պետք է կատարեմ տարբեր հնարքներ, իսկ որովայնս շուտով կսկսի մեծանալ: Մենք որոշեցինք, որ հղիությունը և զոմբիներին ոչնչացնելը ամենալավ համադրությունը չի: Կարծում եմ հիմա միակ բանը, որ ես պիտի ոչնչացնեմ առաջիկայում, դա հսկայական քանակով թխվածքները կլինեն»,- նշել է դերասանուհին:

Չարի դեմ սարսափելի պայքարի մասին ֆիլմերի շարքի պրոդյուսերը Միլայի ամուսինը՝ Փոլ Թոմաս Անդերսոնն է, ով արդեն Միլայի հետ համատեղ ունի մեկ աղջիկ՝ Էվեր Գաբոյին:

Ավելացնենք, որ այս ամուսնական զույգի նախաձեռնությամբ նկարահանվող շարքի վերջին ֆիլմը էկրան է բարձրացել 2012թ.-ին: Այն խորագրված էր «Չարի կացարանը. հատուցում» և համաշխարհային վարձույթում հավաքել է մոտ 240 մլն դոլար:
    Դիտվել է 573 անգամ