Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինային վրա հասած հումանտար աղետը՝ լուսանկարներում

08.21.2014


Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր՝ օգոստոսի 21-ին կբացվի «Հումանիտար աղետ Ուկրաինայում» լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը նախաձեռնել է Լոնդոնի «Foundation Kultura» բարեգործական հիմնադրամը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը հանդիսանում է «տեղեկատվական բլոկադայի հաղթահարումը» և ուկրաինական իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող « դաժանությամբ աննախադեպ հանցագործությունների» վրա եվրոպացիների ուշադրությունը հրավիրելը:

«Մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանն անմիջապես վերջ տալ ուկրաինական զորքերի և ազգային գվարդիայի զինյալների կողմից խաղաղ բնակիչների սպանությունները, որոնք իրականացվում են առանձնակի դաժանությամբ և արգելված զենքերի կիրառմամբ: ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների լուռ համաձայնությամբ, հենց հիմա, Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի է ունենում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում՝ վավերացված բազմաթիվ միջազգային փաստաթղթերում և առաջին հերթին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում»,- ասված է ցուցահանդեսի կազմակերպիչների հայտարարության մեջ:

Ցուցադրանքը կազմված է մի քանի բաժիններից, որոնք համապատասխանաբար կրում են «Առանց մանկության իրավունքի», «Առանց ապագայի իրավունքի», «Առանց կյանքի իրավունքի» և «Հետևանք» խորագրերը: Լուսանկարները արտապատկերում են ռմբահարման հետևանքով փլված տներ, մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք կիևյան իշխանությունների հակաահաբեկչական գործունեության մշտական ուղեկիցներն են: Նկարները պատմում են դեղերի, սնունդի, առաջին անհրաժեշտության առարկաների բացակայության, փախստականների քարավանների և Ռուսաստանում փրկություն փնտրող մարդկանց մասին:

Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսը չի կարող ամբողջությամբ արտահայտել իրական ողբերգության մասշտաբները, քանի որ իրավիճակը ամեն օր, ժամ առ ժամ ավելի է վատանում:
«The Coningsby Gallery» ցուցասրահում կազմակերպված այս ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 26-ը:
    Դիտվել է 636 անգամ