Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանի մարմինը դիակիզվել է

08.21.2014


Ամերիկացի դերասան Ռոբին Վիլյամսի մարմինը դիակիզվել է, իսկ աճյունափոշին Սան-Ֆրանցիսկոյի ծովախորշում տրվել է քամուն: Այդ մասին «nydailynews.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սիրելի դերասանը դիակիզվել է Կալիֆորնիայի Թիբուրոն քաղաքից ոչ հեռու գտնվող Մարին Քանթիում՝ մահվան հաջորդ օրը:

Ռոբին Վիլյամսը ինքնասպան է եղել : Նա գտնվում էր իր կյանքի 63-րդ տարում:

«Ռոբինը սթափ խելք ուներ և շատ խիզախ էր պայքարում հոգեկան ընկճախտի ու իր մոտ ի հայտ եկած Պարկինսոնի հիվանդության նախանշանների դեմ» ,- դերասանի մահից հետո հանրության առջև իր առաջին ելույթներից մեկում նշել է դերասանի կինը՝ Սյուզան Շնայդերը:
    Դիտվել է 495 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107