Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կովկասի գերուհու» ռեմեյքը շուտով կհայտնվի էկրաններին

08.21.2014

Այս շաբաթ ռուսական վարձույթ է դուրս գալու խորհրդային հայտնի կատագերություններից մեկի՝ «Կովկասի Գերուհին» ֆիլմի վերանկարահանված տարբերակը: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կինոքննադատները շատ մեծ վերապահումներով են մոտենում ամեն ինչում խորհրդային կինոժապավենին կրկնող այս վերանկարահանմանը, սակայն այդ գաղափարն իրագործող ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովը կարծում է ֆիլմի այս տարբերակը լավ միջոց է ժամանակակից երիտասարդությանը ծանոթացնել խորհրդային դասական կինոյի հետ:

Իսկ վերանկարահանումն, ըստ էության, ամեն ինչով կրկնում է Լեոնիդ Գայդայի ֆիլմը՝ հնչում են նույն ռեպլիկները, նույնիսկ դերասանները կատարում են նույն շարժումները, ինչը կատարել են Նիկուլինը, Վիցինը, Մարգունովը կամ... Մհեր Մկրտչյանը: Դե, հասկանալի է, որ նույնն են նաև հերոսների հագուստները:

«Մենք ոչ մի պարագայում չենք փորձել մրցել դասական գործի հետ, Լեոնիդ Գայդայի փայլուն կինոնկարի հետ, մենք այս աշխատանքը կատարել ենք, որպեսզի այն ցույց տանք երիտասարդ հանդիսատեսներին»,- նշել է նոր «Կովկասի գերուհու» ռեժիսորը և ավելացրել, որ իր ֆիլմում հավաքվել է դերասանական փայլուն կազմ, որի մասին, որևէ մեկն, այլ վերանկարահանման պարագայում, նույնիսկ, չէր կարող երազել: Նա նաև ասել է, որ իրենք աշխատանքը կատարել են ազնվորեն և արդյունքի համար չեն ամաչում:

Քննադատները մեղադրում են այդ ֆիլմին առաջին հերթին այն ժամանակակից գործիքների կիրառման համար, որոնցով փորձ է արվել կադրին հաղորդել անցյալ դարի 60-ականների մթնոլորտը:

Իսկ Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների կազմակերպության անդամ Մարի Բեզռուկը ֆիլմում տհաճ պահ է համարում հին կատակները ժամանակակից դարձնելու փորձերը: Նա միաժամանակ նշել է, որ մի՞թե չէր կարելի «Կովկասի գերուհին» մանրակրկիտ վերականգնել, գուցե նաև վերագունավորել, թողարկել HD կամ նույնիսկ 3D ձևաչափով: Իսկ վերջում ավելացրել է. «Բայց դա կլիներ չափազանց հոլլիվուդյան մոտեցում»:
    Դիտվել է 799 անգամ