Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է կրկնակի «Օսկարի» դափնեկիր դերասանը

08.25.2014


Մեծ Բրիտանիայում 90 տարեկան հասակում մահացել է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռիչարդ Աթթենբորոն: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Աթթենբորոն մահացել է կիրակի ցերեկը՝ ծերանոցում, որտեղ վերջին տարիներին ապրում էր իր կնոջ հետ: 2000թ.-ին դերասանը վայր էր ընկել աստիճաններից և այդ ժամանակից տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով:

60-ամյա դերասանական գործունեության ընթացքում Աթթենբորոն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնցից առավել հայտնիներն են՝ «Բրայթոն ժայռը» (1947թ.), «Մեծ փախուստ»-ը (1963թ.), «Փյունիկի թռիչքը» (1965թ.), «Յուրյան ժամանակաշրջանի այգին» (1993թ.) և այլն:

Աթթենբորոն «Օսկարի» կրկնակի դափնեկիր է: Իր «Գանդի» ֆիլմի համար նա 1982թ.-ին «Լավագույն ռեժիսուրա» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի այդ պատվավոր մրցանակներին: Նշենք որ նույն ժամանակ «Գանդի» ֆիլմը, ընդհանուր առմամբ արժանացավ «Օսկար»-ի՝ 8 անվանակարգերում:

1967 թ.-ին Աթթենբորոն արժանացել է Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշանի, իսկ 1976թ.-ին ստացել է ասպետի կոչում: 1993թ.-ին դերասանը «բարոնի» աստիճանով ստացել է «պեր»-ի կոչում:
    Դիտվել է 407 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400