Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆավորիտ համարվող ֆիլմը չստացավ որևէ մրցանակ

08.26.2014


Լոս Անջելոսի «Nokia» թատրոնում ավարտվել է հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխությունը: Արարողությունը վարում էր ամերիկացի դերասան Սեթ Մայերսը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հաղթարշավային հաջողությունները արձանագրվեցին ոչ թե «Գահերի խաղի» անունով, ինչպես ենթադրում էին շատ մասնագետներ, այլ «Ամեն ինչի մեջ՝ ինչը ծանր է» հեռուստասերիալի հաշվին:

Այս ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացավ 5 «Էմմի»-ի, այդ թվում նաև որպես լավագույն դրամատիկական սերիալ: Այս ֆիլմից դերասան Բրայան Քրենսթոնը Ուոլթեր Ուայթի դերակատարման համար արժանացավ տղամարդու լավագույն դերակատարի մրցանակին, Ահարոն Պոլը և Աննա Հաննը ճանաչվեցին երկրորդ պլանի լավագույն դերասաններ: Այս սերիալը «Էմմի»-ի արժանացավ նաև «Լավագույն սցենար» անվանակարգում:

Ցավոք սրտի, «Գահերի խաղ» հեռուստասերիալն, այդպես էլ չառանձնացվեց որևէ մրցանակով:

Լավագույն ռեժիսուրայի համար «Էմմի»-ն բաժին հասավ Քերրի Ֆուկունագային, ով նկարահանել է «Իսկական խուզարկու» սերիալը: Լավագույն դրամատիկական դերակատարուհի ճանաչվեց Ջուլիանա Մարգուլիսը՝ «Ճիշտ կինը» սերիալից:

Անցյալ սեզոնի լավագույն կատակերգական սերիալ հռչակվեց «Ամերիկյան ընտանիք»-ը, որն այս էլ հինգերորդ անգամ է արժանանում մրցանակի: Իսկ լավագույն կատակերգու դերասան ճանաչվեց Ջիմ Փերսոնսը՝ «Մեծ պայթյունի տեսությունը» ֆիլմից: Կատակերգության ժանրում դերասանուհիներից լավագույնը Ջուլիա Լուի-Դրեյֆուսն է՝ «Փոխնախագահ» սերիալից:

Նշենք, որ կատակերգական ժանրրում երկրորդ պլանի լավագույն դերասանուհին, ըստ մրցութային հանձնաժողովի, Էլիսոն Ջենին է՝ «Մամուլիկ» ֆիլմից: Ի դեպ, սա Էլիսոն Ջենիի 6-րդ «Էմմին» է իր կարիերայի ընթացքում: Իսկ նույն ժանրի երկրորդական պլանի դերասան ճանաչվեց Թայ Բուրելը՝ «Ամերիկյան ընտանիք» սերիալից: Այս պարգևը նրա երկրորդ «Էմմին» է: Կոմեդիայի ժանրում լավագույնն «Ամերիկյան ընտանիք» սերիալի ռեժիսորը Հեյլ Մանկուսոն է:

Եզրափակելով, ասենք, որ, ընդհանուր առմամբ, Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի կողմից անցկացվող «Էմմի» 66-րդ մրցանաբաշխությունում մրցանակները բաժանվել են 100 անվանակարգերում:
    Դիտվել է 362 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389